ԿԱՐԵՎՈՐ լուր դպրոցների ու առաջին դասարանցիների, նրանց ծնողների համար

ԿԱՐԵՎՈՐ լուր դպրոցների ու առաջին դասարանցիների, նրանց ծնողների համար

Կրթություն Ipress 2022-08-08 17:41:00 24930
Հետևեք մեզ՝ Telegram-ում
dasaran_qxFhB.jpg

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) լուսանկար՝ 3×4 չափսի:

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք։

Ուշադրությո՛ւն դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Поделиться
Класс
Send