ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, ձիարշավարանից դեպքի Աէրացիա թաղամաս ընթանալիս Երևանի բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանը Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 63 հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից ինքնակամ հեռացել է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
Իսկ բախման հետևանքով էլ ավտոմեքենայի շարժիչը կոտրվել ու մի քանի մետր շպրտվել է։