Ինչ վտանգներ է բերում Հայաստանին Հռոմի ստատուտը

Ինչ վտանգներ է բերում Հայաստանին Հռոմի ստատուտը

Քաղաքական Ipress 2023-10-04 11:54:00 816
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hromi-statut-2_PNnhK.jpg

Hraparak.am-ը գրում է․  Երեկ Ազգային ժողովը 60 կողմ եւ 22 դեմ ձայնով վավերացրեց աղմկահարույց Հռոմի ստատուտը։ «Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի համար վատ է։ Վատ է ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մեզնից նեղանում է, այլ ստատուտի վավերացումն ինքնին, որպես գործընթաց, վատ է»,- պատասխանելով հարցին՝ ստատուտի վավերացումը Հայաստանին օգո՞ւտ, թե՞ վնաս է բերելու, ասաց միջազգային իրավունքի մասնագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը՝ կետերով թվարկելով, թե ինչ վատ հետեւանքներ կունենա այն։

«Նախ՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է ստատուտը եւ ինչ է տալիս իրավական տեսակետից։ Դա մի գործիք է, որով պետությունները համագործակցում են միջազգային հանցագործությունների դեմ իրենց տարածքում։ Առաջնային նպատակն այն է, որ եթե քո երկրի տարածքում տեղի է ունեցել միջազգային հանցագործություն, եւ դու ինչ-ինչ պատճառներով չես կարողանում, կամ կան այլ նախադրյալներ, ապա այդ գործը քննում է ոչ թե քո ազգային դատարանը, այլ՝ Միջազգային քրեական դատարանը։ Հիմա ինքնիշխանության տեսանկյունից դա լա՞վ է, թե՞ վատ։ Կարծում եմ՝ վատ է։

2. Միջազգային քրեական դատարանին չի միացել այդ գաղափարի հեղինակը՝ ԱՄՆ-ն։ Ոչ միայն չի միացել, այլեւ բազմաթիվ պետությունների հետ պայմանագրեր է կնքել, որ իր քաղաքացիներին չհանձնեն։ Միջազգային քրեական դատարանին չեն միացել ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը, այսինքն՝ ոչ մեկը: Մենք, չգիտես ինչից ելնելով, որոշել ենք միանալ։ Սա լա՞վ է, թե՞ վատ, երբ մենք նայում ենք, թե ում ենք ուզում նմանվել։ Այսինքն՝ այն պետությունները, որոնք պոտենցիալ ռազմական գործողություններ կարող են իրականացնել, չեն մասնակցում։ Մասնակցում է եվրոպական երկրների ինչ-որ խումբ՝ Հոլանդիա, Բելգիա եւ այլն, որոնք տեխնիկապես առանձնապես պատերազմելու հավանականություն էլ չունեն, ու դա կապ չունի «խաղաղության դարաշրջանի» հետ, ուղղակի այդպես է ստացվել։

3. Հայաստանն ընկնում է դրա իրավազորության տակ, եւ Հայաստանի տարածքում կատարված գործողությունների շրջանակներում Միջազգային քրեական դատարանը ստանում է իրավազորություն, իսկ Հայաստանը ստանձնում է պարտավորություն, այդ թվում՝ նաեւ ՀՀ քաղաքացիներին հանձնել քրեական դատարանին։ Նման պարտավորություն Ադրբեջանը չունի, որովհետեւ Ադրբեջանը չի մասնակցել։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Դրան ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը մաքուր իրավաբանական տեսանկյունից լրիվ անտեղի, բայց քաղաքական տեսակետից ամբողջությամբ տեղին խնդիր է տեսնում։ Ինչու իրավաբանական տեսակետից անտեղի՝ որովհետեւ եթե հավատանք նրան, ինչ ասում են, ապա Ռուսաստանին առաջարկվել է կնքել այն նույն պայմանագրից, որն ԱՄՆ-ն է կնքել, այսինքն՝ քաղաքացիներին չհանձնելու մասին։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը դա վավերացնում էր, ապա ՌԴ մյուս քաղաքացիներն էլ դուրս էին մնում ստատուտի գործունեությունից, իսկ նախագահն առանց այդ էլ օգտվում է իմունիտետից։ Քաղաքական տեսանկյունից Ռուսաստանը հստակ ասել է, որ դա համարելու է ոչ բարեկամական, ավելին՝ թշնամական գործողություն։ Մենք, իհարկե, անկախ ենք եւ չպետք է կախված լինենք Ռուսաստանի կարծիքից, բայց հարցը հետեւյալն է, թե արդյոք մենք ստատուտն ինչ-որ մեկի հորդորով կամ կարծիքո՞վ ենք վավերացրել, թե՞ ինքներս։ Եվրոպական Միությունը պարբերաբար ասոցացման համաձայնագրի շրջանակներում այս խնդիրը բարձրացրել է, ինքս, լինելով արդարադատության փոխնախարար, հստակ բացատրություն եմ տվել, որ դա հակասում է Սահմանադրությանը եւ չի կարող գործընթաց լինել՝ հասկանալով, որ ՀՀ-ն պոտենցիալ պատերազմող երկիր է, եւ կարող են գլխացավանքներ լինել, չէ՞ որ միշտ չէ, որ գործընթացները նեյտրալ են լինում։

4. Երբեւէ նկատե՞լ եք, որ Միջազգային քրեական դատարանում եվրոպական լուրջ պետության ղեկավարի գործ քննվի՝ Պուտինին ու սերբերին չհաշված։ Այսինքն՝ արեւմտյան երկրների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շատ խնդիրներ են բարձրացվել՝ սկսած Եվրոպայի տարածքում չիդենտիֆիկացված անազատության վայրերից, սկսած, այսպես կոչված, չձեւավորված կոմբատանտներից, երբ մարդիկ առանց դատարանի եւ առնվազն եվրոպական տարածքի համար ընդունված իրավունքների, պահվում էին անազատության մեջ: Իրենց ո՛չ ռազմագերու կարգավիճակ էր տրվում, ո՛չ էլ սովորական կալանավորի, այսինքն՝ մարդկանց պահում էին անազատության մեջ՝ առանց կարգավիճակի, առանց հստակության, առանց ժամկետային սահմանափակման, եւ դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել, չնայած այդ երկրները ստատուտի անդամ են։ Հետեւաբար, ստանում ենք մեկ ավել գործիք, որով Հայաստանի վրա կարելի է ճնշում գործադրել։ Վաղը ցանկացած հայրենասիրական զինված խմբի դեպքում` ոչ ապօրինի, կարող է հարց բարձրացվել, որ Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ինչ-որ հանցագործություն։

5. Երբ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգության ամրապնդումը տեսնում է ինչ-որ միջազգային պայմանագրին միանալու մեջ, այլ ոչ թե սպառազինության խնդիր լուծելու, երկրի ներսում համերաշխության վերականգնման, ոչ հակասական արտաքին քաղաքականություն վարելու մեջ, դա լա՞վ է, թե՞ վատ։ Ենթադրենք` Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց Հայաստանի տարածքի մի մասը, ասաց՝ Սյունիքն «Արեւմտյան Ադրբեջան» է, կամ՝ «Զանգեզուրի միջանցք» եմ բացում, ի՞նչ ենք անելու, պետք է դիմենք Միջազգային քրեական դատարան ու ասենք` բերեք քրեական հետապնդո՞ւմ սկսենք Ալիեւի նկատմամբ։ Հիմա հարց. եթե մենք ստատուտի անդամ չլինենք, եւ Ադրբեջանն իրականացնի այդ գործողությունները, մենք տարբեր եվրոպական երկրներում իրավական հնարավորություն ունե՞նք քրեական հետապնդման ենթարկելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Միանգամից ասեմ՝ ունենք, պետք չէ, որ մենք ստատուտի անդամ լինենք, որովհետեւ միջազգային հանցագործությունների համար նախատեսված է միջազգային համընդհանուր իրավազորություն։ Հիմա եթե մենք այդ գործիքակազմն ունենք, քանի՞ քրեական գործով ենք իրավական օգնության համար դիմել եվրոպական երկրներին՝ ռազմական հանցագործություն կատարած անձանց համար, որոնք նույնականացվել են, Ադրբեջանն էլ ինչ-որ հերոսի կոչում է տվել։ Միջազգային իրավական գործիքներին միանալը` առանց մնացած գործիքակազմի, արդյունավետություն չունի, նվազեցնում է ՀՀ ինքնիշխանության մակարդակը։ Եթե վաղն աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին լինի, որ մենք Արցախն ազատագրենք, ապա պահանջելու են այն քաղաքացիներին, որոնք կգնան Արցախն ազատագրելու՝ որպես ագրեսոր, օկուպանտ, ռազմական հանցագործ, Հայաստանն էլ ունենալու է պարտավորություն՝ դա կատարելու։ Եթե Հայաստանն այդ պահին փորձի դենոնսացնել պայմանագիրը, ապա ասելու են, որ դա անում է, որովհետեւ ուզում է թաքցնել, եւ դառնալու է վտարանդի պետություն»,- ասաց Օրբելյանը։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78363

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76536

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40080

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի