«Սա խմբակային հանցագործություն է»․ Ինչ մանրամասներ է հայտնում 3 զինծառայողի սպանության գործով փաստաբանը

«Սա խմբակային հանցագործություն է»․ Ինչ մանրամասներ է հայտնում 3 զինծառայողի սպանության գործով փաստաբանը

Իրադարձային Ipress 2024-02-24 11:55:00 285
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spanutyun-2_OJUDQ.jpg

2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործով դատական նիստին հարցաքննվել է դեպքի վայրի հարակից դիրքի ավագը: Վերջինս դատաքննության փուլում առաջին հարցաքննված վկան է:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց մահացած տուժողի լիազոր ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա.Հ-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը)։

Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար»: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո: «Կողքի դիրքի ավագն է հարցաքննվել առայժմ, ըստ էության վկան ինքն իրեն հակասում էր:

Նախաքննության ժամանակ հայտնել էր, որ կրակոցների ձայներ է լսել, իսկ դատաքննության ժամանակ չէր հիշում կրակոցների ձայները լսել է, թե՝ ոչ: Դիրքում կերուխումի հետ կապված վկայի ցուցմունքում եւս հակասություններ կային, նշվում էր, որ գյուղացիների հետ ընդհանրապես առնչություն չի եղել: Ինչ վերաբերում է հնարավոր դիվերսիային, պնդում էր, որ իմիտացիա է եղել, այլ մանրամասներ վկան չտվեց:

Ի սկզբանե երկու վարկած էինք քննարկում՝ դիվերսիայի եւ խմբակային հանցագործության: Այս պահի դրությամբ եղած ապացույցների հիման վրա, 100 տոկոսով հաստատ կարող ենք ասել, որ այն վարկածը, որով գործն ուղարկվել է դատարան, կեղծ է: Դիրքի բոլոր զենքերից կրակված է, չէր կարող պարզապես իմիտացիա արվեր, որովհետեւ առնվազն երեք զինծառայող սպանված է, իրենց զենքերից եւս կրակված էր: Հետեւաբար, չէին կարող նրանք քնած լինել եւ մեկն այդպես մտներ ու սպաներ: Եզրափակելով ամփոփեմ, եղած փաստերով սա խմբակային հանցագործություն է, առնվազն երեք անձի մասնակցությամբ տեղի ունեցած սպանություն» ,- ասաց փաստաբանը:

Մեր զրուցակցի խոսքով, հարցաքննված վկան հայտնել է, որ դեպքի օրը գտնվել է միջադեպ գրանցված դիրքում. «Հետեւաբար, չէր կարող չիմանալ՝ ինչ է տեղի ունեցել այդ դիրքում, հատկապես, որ նախաքննական ցուցմունքի ժամանակ նշել էր, որ կրակոցների ձայներ է լսել, իսկ դատաքննության ժամանակ ասում էր՝ չի լսել կրակոցներ այդ դիրքից: Շատ կարեւոր հանգամանք է սա, այսինքն՝ պնդում էր, որ չի հիշում, ինչն արդեն խոսում է այն մասին, որ ինչ-որ բան թաքցնում է»:

Փաստաբանի խոսքով, դատարանը որոշել է վկաների հարցաքննությունն ընդհատել, ուսումնասիրել գործով առկա փաստաթղթերը, ինչից հետո նոր անդրադառնալ վկաների հարցաքննությանը:

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76290

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38982

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի