Ինչ կարող են անել Ռուսաստանում զորակոչված հայերը

Ինչ կարող են անել Ռուսաստանում զորակոչված հայերը

Միջազգային Ipress 2022-09-25 19:45:00 24639
Հետևեք մեզ՝ Telegram-ում
70d2f87e-c99c-4cca-a018-de51bae9967f_XElXM.jpeg

Lragir.am-ը գրում է. Ռուսաստանում հայտարարված «մասնակի» զորակոչն իրականում զանգվածային զորակոչ է, զանգահարում եւ զինկոմիսարիատներ են բերման ենթարկում անխտիր բոլորին։ ՌԴ քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել, ցույցեր են տեղի ունենում, հրկիզում են զինկոմիսարիատներ, կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Երեւում է Կրեմլին անհանգստացրել են բողոքի ելույթները․ Պուտինի խոսնակ Պեսկովն օրինակ վրդովմունք է հայտնել մոբիլիզացիայի կապակցությամբ ռուսաստանցիների դժգոհություններից, իսկ Կրեմլի պրոպագանդոնները քննադատություններ են հնչեցրել զինկոմիսարիատների հասցեին։ Պուտինն ինչ որ փոփոխություններ է մտցրել իր հրամանագրում, մասնավորապես ուսանողների տարկետման հարցում։

Մոբիլիզացիայի համատեքստում լայնորեն քննարկվում է ՌԴ-ում բնակվող էթնիկ փոքրամասնությունների խնդիրը։ Կրեմլի հրահանգով զանգվածաբար զորակոչվում են սեպարատիստական հավանական նկրտումներ ունեցող ՌԴ ռեգիոնների երիտասարդները։ Միեւնույն ժամանակ, հաստատվում են տեղեկությունները հատկապես ՌԴ հարավային շրջաններում, Մոսկվայում ու Պետերբուրգում հայերի զանգվածային զորակոչի մասին տեղեկությունները։

Ռուսաստանի 4 միլիոն հայությունը ամենաիրավազուրկ համայնքն է աշխարհի մյուս բոլոր հայ համայնքների համեմատությամբ։ Միեւնույն ժամանակ, Մոսկվայի հակահայ արշավը Լավրովյան տխրահռչակ ծրագրի շրջանակներում պահանջում է համապատասխան գործողությունների դիմել նաեւ ՌԴ տարածքում: 4 միլիոնն ուժ է, որը Ռուսաստանում իրադարձությունների ընթացքի բերումով փոփոխությունների պարագայում կարող է միանգամայն այլ դեր ունենալ եւ յուրովի տնօրինել ռուսաստանյան հետագա պատմության ընթացքը: Դրանով է բացատրվում հայերի զանգվածային զորակոչը, որը հիշեցնում է 1942-43 թթ․ հայ տղամարդկանց Կերչի ու Խարկովի ուղղություններում հատուկ կրակի բերան ուղարկելու ստալինյան քաղաքականությունը։

ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը չեն կարող խուսափել զորակոչից եւ նոր սպանդից, եթե չեն հեռացել երկրից կամ չունեն մեծ գումարներ՝ խուսափելու զորակոչից։ Սակայն դա շատ քչերին է վերաբերում։ Ռուսական երանելի անձնագիրն ու անհուն ռուսասիրությունը հայերի հերթական ողբերգությունն են դառնալու։

Մնում է զորակոչի հանգամանքն օգտագործել զենքին տիրապետելու, ռազմական նվազագույն հմտություններ ձեռք բերելու համար։ Որովհետեւ պատերազմը Ուկրաինայով չի ավարտվելու, եւ Ռուսաստանում չի բացառվում քաղաքացիական պատերազմը, որն ունենալու է նաեւ էթնիկ թիրախներ։ Հայկական ազգանուններով պրոպագանդոնները տվել են դրա լեգալ առիթը։ Սա այն դեպքում, եթե զորակոչված հայ երիտասարդները մտադիր են հետագայում էլ բնակվել Ռուսաստանում։

Իսկ եթե ոչ՝ կարող են գերի հանձնվել ուկրաինացիներին, երաշխիքների ու Հայաստան վերադարձնելու պայմաններով։ Ուկրաինայում կարծես թե գործում է նման մեխանիզմ, եւ այս հարցում լուրջ անելիքներ ունի Ուկրաինայի հայ համայնքը։

Այլ եղանակներ էլ պետք է փորձել՝ հայերի նոր սպանդից խուսափելու համար։ Ինչպես ասում է ուկրաինացի քաղաքագետ Մարատ Հակոբյանը, հայերը չպետք է կռվեն ու մեռնեն պուտինյան ցեղասպան բանակում։ Ավելացնենք՝ հայերի ցեղասպանությունը եւ հայրենազրկումը արդեն 100 տարի կազմակերպող ու առաջնորդող երկրի համար։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76533

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40071

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի