Թուրքիան տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանին

Թուրքիան տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանին

Քաղաքական Ipress 2022-05-04 01:28:00 2772
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ararat_R6wZr.png

lragir.am-ը գրում է. «Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը, ասել է, որ «սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է նրա հայտարարությանը, նշելով, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»։

ՀՀ ԱԳՆ կոչվաղ կառույցի պարզաբանումներին վերապահումներով է պետք մոտենալ․ բոլորովին վերջերս, օրինակ, ԱԳՆ-ն հերքեց Ալիեւին, թե Բրյուսելում հանդիպելու են ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչները, բայց մի երկու ժամ անց պարզվեց, որ Ալիեւը ճիշտ էր ասել։ Բացի այդ, շատ վաղուց արդեն Բաքվի ու Անկարայի հետ բանակցությունների մասին տեղեկություններ հայ հանրությունն առաջինը ՀՀ ԱԳՆ-ից չի ստանում, եւ դա պատահական չէ։

Գանք Չավուշօղլու-ՀՀ ԱԳՆ «երկխոսությանը»։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորումը տեղի է ունենալու Բաքվի շահերի հիմքով, որոնք ձեւակերպվել են Բաքվի հայտնի 5 կետերով։ Նույնը հայտարարում է Մոսկվան։ Բաքուն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանը պետք է ճանաչի նաեւ Թուրքիայի ամբողջականությունը։

ՀՀ իշխանությունը փորձում է ներկայացնել, թե Արցախի, սահմանների, հաղորդակցությունների, հայ-թուրքական կարգավորման խնդիրները կապ չունեն իրար հետ եւ առանձին գործընթացներ են, ինչը վկայում է կամ քաղաքական անմեղսունակության, կամ իրավիճակի նենգափոխման մասին։ Իրականում դրանք նույն «փաթեթի» բաղադրիչներ են։ Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավը կապված էր 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետի սպառման հետ։ Դրա նպատակը Մոսկվայի/Կարսի 1921-ի անօրինական պայմանագրերի թարմացումն է՝ ընդլայնված կիրառմամբ եւ Երեւանի կողմից «օրինականացմամբ»։

«Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի» իմաստը դա է՝ Արցախի եւ Նախիջեւանի (որը հայկական ինքնավարություն է՝ Կարսի պայմանագրով հանձնված Բաքվի պրոտեկտորատին) Բաքվին պատկանելության ճանաչում։ Թուրքիայի ամբողջականության ճանաչումը նշանակում է Մոսկվայի/Կարսի պայմանագրով Կարսի, Արարատ լեռան շրջանի եւ Հայաստանի այլ շրջանների՝ Թուրքիային պատկանելության ճանաչումը»։

Մանրամասներ՝ այստեղ:

Поделиться
Класс
Send
Life 122256

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76281

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38946

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի