Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

Թուրքիայում ջրհեղեղներ են. իշխանությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան է հայտարարել. Տեսանյութ

Միջազգային Ipress 2022-06-27 15:45:00 891
Հետևեք մեզ՝ Telegram-ում
turkia-jrhexex_u6zna.jpg

Թուրքիայի Կաստամոնու, Բարթին, Զոնգուլդակ և Սինոպ քաղաքներում տագնապ է հայտարարվել հորդառատ անձրևների, սաստիկ վարարումների պատճառով։ Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Օդերեւութաբանության գլխավոր վարչությունը կարմիր աստիճանի նախազգուշացում է արել։

Կաստամոնու քաղաքի Ինեբոլու թաղամասում ջրհեղեղը ավերել է երկու կամուրջ, ջրի տակ են անցել տներ։ Տեղական իշխանությունները վերջին՝ կարմիր աստիճանի եղանակային տագնապ են հայտարարել՝ հորդորելով քաղաքացիներին դուրս չգալ տներից, առևտրականներին՝ փակել իրենց խանութները, իսկ առաջին հարկերում ապրողներին խորհուրդ է տրվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ բարձրանալով ավելի բարձր հարկեր:

«Երկօրյա ժամկետում օդերևութաբանական կենտրոնի և Ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կողմից տրվել են անհրաժեշտ նախազգուշացումներ։ Այս համատեքստում մեր նախազգուշացված տարածքում հորդառատ անձրևները շարունակվում են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր թաղամասով անցնող առվակի ջրի մակարդակը բարձրանում»,- ասել է Ինեբոլու շրջանի նահանգապետ Ահմեդ Վեզիր Բայքարը։

Աղետի շրջաններ են ուղարկվել ջրասուզակներ և փրկարար նավակներ։ Միանգամից գործում են մի քանի զանգերի կենտրոններ։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76290

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38976

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի