Արցախցիները կոչ են անում հավաքվել կառավարության մոտ

Արցախցիները կոչ են անում հավաքվել կառավարության մոտ

Քաղաքական Ipress 2023-10-13 21:23:00 462
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arcax_hINZx.jpg

Արցախցիները նոր նախաձեռնություն են սկսել՝ կոչ են անում այսօր՝ 17։00-ին հավաքվել ՀՀ Կառավարության դիմաց` պահանջելու, որ իրենց վճարեն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը։ Դա հիմնավորել են այսպես.

«Արդյոք ամեն ինչ կորցրած, աշխատավարձի հույսին մնացած մարդիկ պետք է պատասխան տան «ենթադրյալ չարաշահումների» համար։

Հոկտեմբերի 13-րդ օրը բոլորեց, իսկ Արցախի պետական բյուջեից ֆինանսավորվող , աշխատավարձը՝ որպես եկամտի միակ աղբյուր ունեցող քաղաքացիներն իրենց կատարած փաստացի աշխատանքի դիմաց դեռեւս չեն վարձատրվել։
Տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, նամակները թույլ են տալիս մտածել, որ հասարակ մարդը պետք է տուժի «իշխանական ենթադրյալ չարաշահումների» պատճառով։

Եթե կան պետական բյուջեի յուրացման դեպքեր, եթե կան պետական միջոցների չհիմնավորված ծախսեր, մենք պահանջում ենք՝ ըստ օրենքի քննել այդ գործերը, վեր հանել խախտումները, մեղավորներին ենթարկել պատասխանատվության, վերականգնել պետ.բյուջեի կորուստները։ 

ԲԱՅՑ՝ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ․

Օրենքով սահմանված կարգով վճարել առանց տուն ու տեղ մնացած մարդկանց ապրուստի միակ միջոցը՝ աշխատավարձը։
Վճարել ոչ միայն սեպտեմբեր, այլ նաեւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների դիմաց։
Մարդիկ ունենան օպտիմալ ժամկետ՝ նոր աշխատանք փնտրելու համար։

Մանավանդ՝ Արցախի Հանրապետությունը լուծարվում է 2024թ. հունվարի 1-ից, իսկ 2023թ. պետբյուջեն հաստատված է։
Մենք շնորհակալ ենք ՀՀ Կառավարությանը՝ տեղահանված արցախցիներին ցուցաբերած սոցիալական տարատեսակ աջակցությունների համար, ՍԱԿԱՅՆ․ Մենք ոչ թե աջակցություն ենք պահանջում, այլ՝ հասանելիք, հաստատված աշխատավարձ»։

Поделиться
Класс
Send
Life 122256

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76263

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38901

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30990

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի