Արցախն ինձ համար հայրենիք է, իսկ հայրենքիս համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել․ Հովիկ Աղազարյան

Արցախն ինձ համար հայրենիք է, իսկ հայրենքիս համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել․ Հովիկ Աղազարյան

Քաղաքական Ipress 2023-10-11 12:14:00 450
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img8693_QlWoQ.jpeg

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երեկ հայտարարել էր, որ իր համար անհասկանելի է, թե ինչու ենք մենք ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը։

Oragir.News-ն այսօր ՔՊ ական պատգամավորից հետաքրքրվեց, թե այս հայտարարությունից մեկ օր անց արդյո՞ք հասկացել է այդ հարցի պատասխանը, թե ոչ։ «Ես ասել եմ հետևյալը, եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 91 թվականի Ալմաթայի հռչակագրի հիմքի վրա, նշանակում է, որ մենք ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի կազմի մեջ։

Ես չեմ ասում հայրենիքի կորուստը ցավ չէ»,- ասաց Աղազարյանը։ Հարցին՝ Արցախը իր հայրենիքը համարո՞ւմ է, թե ոչ, պատգամավորը պատասխանեց․ «Այո Արցախն ինձ համար հայրենիք է»։

Ճշտող հարցին՝ մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի գյուղերը։ Գրանադայում նա հռչակագիր ստորագրեց, որով վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում վերը նշված հայտարարությանը, սա նշանակում է, որ Փաշինյանը արդեն իսկ հանձնե՞ց անկլավները, Աղազարյանը պատասխանեց․

«Անկլավների հարցը սիմետրիկ հարց է, մոտավորապես ինչքան տարածք կա մեզ մոտ, այնքան տարածք էլ կա Ադրբեջանի մոտ։ Ես անձամբ գտնում եմ, որ նպատակահարմար չէ անկլավները փոխանակել։ Անկլավների հարցը կճշտվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ»։

Հարցին՝ եթե Արցախը համարում եք Ձեր հայրենիքը, պատրաս՞տ եք ազատագրել այն, Աղազարյանը պատասխանեց․ «Շատ բարդ հարց եք տալիս։

Ես միշտ եմ պատրաստ եղել կռվել, բայց միշտ մտածել եմ, որ որոշում կայացնողը պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը, որովհետև ես ինքս ապրելով Երևանում, ինչ-որ իմաստով ապահով, չեմ կարող խորանալ այն ապրումների և սարսափելի իրողությունների մեջ, որը ապրել են շատ մարդիկ, որոնց ես սիրում եմ, մեծամասնությանը պաշտում եմ, որպես իմ ժողովուրդ։ Իմ համար ցավ է, որ Բակո Սահակյանն այսօր Ադրբեջանում է։

Այնպես որ Արցախն ազատագրելու վերաբերյալ հարցին դժվարանում եմ պատասխանել, դա բոլորովին այլ հարց է։

Ես իմ հայրենիքի համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել, բայց կոնկրետության մեջ պետք է շատ լուրջ մտածենք և պատասխան տանք, առավել ևս, որ ես պատգամավոր եմ»։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_V6IhO.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

karkut-4_-Iiik.jpg

Սպասվում է տեղումներ, նաև կարկուտ

gazanjatum-9_o241d.jpg

Երկար ժամանակով գազ չի լինելու․ Հասցեներ

krakocner-4_Y0_9z.jpg

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

kap-e-hastatvel_L85sD.jpg

Նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ կապ է հաստատվել․ IRNA

irani-naxagah_zZXrF.jpg

Որն է եղել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառը

prkararner_SKKqI.jpg

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր․ Տեսանյութ

vardan-voskanyan_NHcCZ.jpg

«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

dprocakan-arcakurdner_xIO2u.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները

cnndkan-e-mahacel-1_mYTO1.jpg

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատան․ Ով է մահացած ծննդկանը

astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78363

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76536

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40080

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36318

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի