Արտակարգ դեպք Երևանում․ Ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել

Արտակարգ դեպք Երևանում․ Ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել

Հասարակական Ipress 2024-04-25 10:49:00 2133
Հետևեք մեզ՝ Telegram-ում
taxu-varord_c7q59.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային» կենտրոնից և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցի մոտից շտապ օգնության 05 խումբը «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Ավագյանն է, ով հայտնել է, որ ուղևորն իր դեմքին փչել է «Աերոզոլ» քիմիական նյութ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում նշված հյուրանոցի մոտ ծխախոտ օգտագործելու հետ կապված վիճաբանության ժամանակ Ա. Ավագյանի կողմից շահագործվող «Reanult» մակնիշի ավտոմեքենայում  ուղևորն արցունքաբեր գազ է փչել նրա դեմքին և հեռացել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ  ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send