Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

Life Ipress 2024-04-22 23:59:00 11472
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak_Z7Hwx.jpg

Խոյ: Բարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ ամձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք,  ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

Ցուլ: Դժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Երկվորյակներ:  Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց  նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Խեցգետին: Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավորապես,  հրաժարվել վնասակար մթերքներից:

Առյուծ:  Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում  նախաձեռնություն դրսևորելու համար:

Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Առյուծներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր  է խնդիրներ ծագեն: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն: Զգոնություն կպահանջվի նաև այն Կույսերից , ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ: Մի խառնեք անձնական և գործնական շահերը, հակառակ դեպքում՝ անախորժություններն անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք: Այդ ընթացքում կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Լավ կդասավորվեն գործուղումները,իսկ բանակցություններն արդյունավետ կլինեն:

Կշեռք: Բարեհաջող օր է : Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել: Նման Կշեռքներն այսօր հեշտությամբ կլուծեն այն բոլոր հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ գլուխ են կոտրել:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ այլ իրեր: Կոմերցիոն գործունեությունը եկամտաբեր կլինի:

Կարիճ:  Ֆինանսական հարցերում  ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց  ընկերակցությամբ: Ժամադրությունների ընթացքում ձեզ բնական պահեք, այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Նույնիս ամենափոքրիկ խորամանկությունն այսօր ձեզ մոտ չի ստացվի:

Աղեղնավոր: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված և ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ էլ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ   է հնարավոր հաջողության հասնել:

Ընկերների հետ շփումը ոչ միայն դրական լիցքեր կտա, այլև կօգնի ընդարձակել աշխարհայացքը: Որոշ աղբյուրներից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Միակ բանը, որ կարող է փչացնել այն, դա ձեզ համար կարևոր գործի ձգձգումն է: Հնարավոր է, այդպես էլ չհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ : Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, այլև ճիշտ գնահատել նրանց, ում հետ առնչվում եք:

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, անակնկալ հանդիպումներ:Հրաշալի օր է ընտանեկան տոների, հյուրընկալության համար:

Ջրհոս:  Օրը կանցնի բարդ և հագեցած: Ստիպված կլինեք զբաղվել մի շարք ձանձրալի, սակայն ակտուալ գործերով: Միանշանակ աջակիցների կարիք կզգաք: Անգամ շունչ քաշելու ժամանակչի լինի, կդժվարանաք կենտրոնանալ այն գործի վրա , որով զբաղվում եք: Այնուամենայնիվ խուճապի չեք մատնվի և ամեն բան  կհասցնեք ճիշտ ժամանակին:

Դրական միտումների ազդեցությունը կմեծանա օրվա երկրորդ կեսին: Տրամադրությունը կբարձրանա: Կծնվեն նոր գաղափարներ, նաև  կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հետաքրքիր ծանոթություններ են սպասվում այն Ջրհոսներին, ովքեր հավաքույթների են պատրաստվում:

Ձկներ:  Օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության վրա: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա , և գործերն ավելի բարեհաջող կընթանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք ծրագրել հանդիպումներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:

Հոգ տարեք ձեր առողջության մասին, կոսմետիկ պրոցեդուրաների ճիշտ ժամանակն է: Հետևեք սննդակարգին: Փորձեք մեկընդմիշտ ձերբազատվել վնասակար սովորույթներից:

Поделиться
Класс
Send
Life 98220

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93063

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47781

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41157

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39156

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 32562

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է