Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում

Իրադարձային Ipress 2024-04-23 20:07:00 11658
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arexcvacayin-depq_btRN7.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել էին ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:

Ոստիկաններն ու պարեկները ահազանգել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները իրենք էին տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո ոստիկաններն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:

Մեզ հասած տեղեկություններով՝  նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք. կեսն ասում են՝ տատիկին վնաս պատճռողն ա զանգել, կեսն էլ ասում են՝ դե իմացել են, իրենց գործն ա՝ իմացել են»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել էր:

Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել էին արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ էր հասցրել տատիկին: Տեղում աշխատում էր նաև փորձաքրեագետը:

Поделиться
Класс
Send
noracin_wmGNr.jpg

Արտառոց դեպք՝ Երևանում. «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

jranjatum-4_xn9pp.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

gagik-surenyan_LHOoQ.jpg

Ինչպիսի եղանակ սպասել առաջիկա օրերին

erablur_UufsL.jpg

Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին

nor-orenq_VZM1p.jpg

Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

hivandanoc_fh3eS.jpg

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

aac_YAiHG.jpg

ԱԱԾ-ն հայրարարություն է տարածել

shoxerina_0vcW1.jpg

Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը Փարվանայում. Տեսանյութ

astxagushak_7RPqA.jpg

Ում բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 9-ի համար

rubli-1_xRl5c.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ սահմանեց

gazanjatum-4_sOhgn.jpg

Տեղեկացեք․ Մի քանի օր գազ չի լինելու

luys-chi-linelu-1_heSjX.jpg

Հոսանքազրկումներ կլինեն հարյուրավոր հասցեներում