Ինչպե՞ս կհեռանա Թորոսյանը եւ ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում ԱՆ պաշտոնի համար

Ինչպե՞ս կհեռանա Թորոսյանը եւ ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում ԱՆ պաշտոնի համար

Քաղաքական Ipress 2020-06-09 16:14:00 1272
timthumb-1_0rGBp.jpg

Armdaily.am

Իշխանության վերնախավում կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Հաջորդիվ քննարկվում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը:

Թեեւ կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով՝ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ ֆլեշմոբ էին սկսել, պահանջում էին նախարարի հրաժարականը, սակայն դա այս պայմաններում այդքան էլ հեշտ չէ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության կնքահայրը Արսեն Թորոսյանն է, իսկ այդ ռազմավարության հետ ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալներ այդքան էլ համաձայն չեն եւ քանիցս թե հրապարակային, թե կուլիսներում ներկայացրել են իրենց անհամաձայնությունները։ Ուստի՝ իշխանությունների համար դժվար է գտնել մասնագետ, ով կհամաձայնի այս իրավիճակում ստանձնել պատասխանատվություն եւ փորձի կանգնեցնել վարակի տարածման տեմպը։

Հետեւաբար՝ Թորոսյանը կհեռանա այն ժամանակ, երբ կորոնավիրուսը վերացած լինի կամ գոնե կայուն վերահսկողության պայմաններում, քանզի վերանալու մասին ընդհուպ մինչեւ հինգ տարի ժամկետ են նշում։

Այսպիսով՝ կհամարվի, որ Թորոսյանը իր առաքելությունը ավարտել է, եւ քանի որ կորոնավիրուսի պայքարում բազմաթիվ սխալներ, բացթողումներ են եղել՝ հեռանում է, միեւնույն ժամանակ՝ շնորհակալություն են հայտնում վիթխարի աշխատանքի համար։

Մեզ անգամ հայտնի է դարձել, թե ում թեկնածությունն է քննարկվում այս պաշտոնի համար։ Իշխանական վերնախավը Առողջապահության նախարարի պաշտոնի համար դիտարկում է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդու՝ բժիշկ-միկրովիրաբույժ Արամ Սահակյանի թեկնածությունը։ Նա ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը, ինչպես նաեւ աշխատում է ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում:

Փորձեցինք տեղեկությունները ճշտել Արամ Սահակյանից, ով մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները.«Ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել։ Ես այդպիսի առաջարկ չեմ ստացել, եթե ստանամ էլ, չեմ համաձայնի, իհարկե»։ Հարցին՝ ինչո՞ւ չէր համաձայնի, Սահակյանը պատասխանեց.«Ես բժիշկ եմ, ոչ թե առողջապահության նախարար»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21294

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13587

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9306

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3240

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 510

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 483

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից