Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ

Արցախ Ipress 2020-11-23 20:35:00 753
noo_BHAzC.jpg
Поделиться
Класс
Send

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում թուրք չկա, թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանն՝ անդրառնալով տարածված այն լուրերին, թե հակառակ պայմանավորվածությունների, ադրբեջանական զորքը փորձում է գրավել Բերդաշենը։

«Գյուղի տակով «տռաս» է անցնում, թուրքն էնտեղ է, մեր այգիներն ու դաշտերն էլ են էնտեղ։ Էդ «տռասում» հատվածներ կան, որ մեր վարչական տարածքներն են, կա, որ իրենցն է եղել ԼՂԻՄ-ի ժամանակ։ Հիմա թուրքի ու ռուսի ներկայացուցիչները եկել են ու սահմաններ են դնում։

Անձամբ իմ հողատարածքում 200 մետր խախտում են արել, ու ռուսն էլ դրան էնպես չի արձագանքում, ոնց որ պետքն է, թուրքը ոնց ասում է, այնպես էլ սահմանը գծում են։ GPS-ը ձեռքն ասում է՝ սահմանը սա է եղել, բայց դա չի եղել»,- ասաց Կամո Աղաջանյանը։

Ըստ նրա՝ տեղի իշխանությունները պասիվ  են։

Նա պատմեց, որ ինքը Մարտունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Մելքումյանի հետ կապ հաստատել չի կարողացել, դեպքի վայրում միայն գյուղապետն է եղել.

«Չգիտեմ՝ ո՞ւր են, պետական սահման են դնում, գոնե էդ վախտ գան միջամտեն մի բան անեն։ Անձամբ ես եմ թուրք գեներալների, ռուս գնդապետի հետ խոսել, բացատերել, որ սա Բերդաշենի վարչական տարածքն է։ Ես Մելքումյանին տարածքում չեմ տեսել, գուցե ինձնից հետո եկել է, բայց ես չեմ տեսել։ Թուրքն ասում է՝ սա է GPS-ը, քարտեզը, չե՞ս ուզում խաղաղությունը, ասացի՝ ժամանակը ցույց կտա։ Գյուղապետն էլ է միջամտել խոսակցությանը, բայց ի՞նչ, մենք շատ փոքր մարդ ենք էդ հարցը լուծելու համար»։

Կամո Աղաջանյանի համոզմամբ՝ այս պահին գյուղը վտանգված չէ, այսօր էլ իր ընտանիքի անդամների հետ այգում նուռ է հավաքել։

«Թուրքն ինձ էր նայում էր, ես էլ՝ իրեն։ Հետագայում, թե ինչ կլինի՝ չեմ կարող ասել, կարող է եղբայրություն անենք, կարող է նորից վերսկսվի կռիվը, բայց ներկա պահին գյուղում հանգիստ է»,- հավելեց նա։

Այնուամենայնիվ, Կամո Աղաջանյանը նկատեց, որ եթե պատկան մարմինների ուշադրությունը թույլ լինի, գուցե եւ վտանգ լինի, որովհետեւ թշնամու «ախորժակը մեծ է»։

Նշենք, որ այս հարցի առնչությամբ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ Բերդաշեն համայնքի վարչական սահմանների վերաբերյալ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ եւ գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

 

Поделиться
Класс
Send
bdo_EYSnp.jpg

«Ամենաբարի սրտով աղջիկ»․ Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի որդու հարսնացուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

bdg_nsjVw.jpg

Վեճ և քաշքշուկ Արարատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

go_u-hOb.jpg

Փաշինյանը նոր նշանակում է արել. ՖՈՏՈ

bdii_k6osq.png

Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան

nfx_A5g33.jpg

Որտե՞ղ է Ռուսաստանը տեղափոխում այս հսկայական զորքը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

bf_A9cgL.jpg

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյան

nfd_UzBGB.jpg

ԵԽԽՎ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին

bdi_WOZw6.jpg

Ես բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետեւ նրանց վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ. Վազգեն Մանուկյան

nnl_xwelY.jpg

Տեսանյութ. Ինչու՞ են բաժանվել Մարիամ Ալեքսանյանն ու Գոռ Համբարձումյանը

nfl_RSouh.jpg

Դատական համակարգը փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան Տեսանյութ

hdd_NvjIF.jpg

Մահվան ելքով վրաերթ. ՖՈՏՈ

fd_6H54M.jpg

Քրդերը պատրաստվում են Թուրքիայի դեմ պшտերшզմել Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով . Ալ Ասին

ik_4dril.jpg

Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից

gfff_glLHn.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը

hrr_o60RF.jpg

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները

bdgg_8rtOX.jpg

Կարևոր փոփոխություն գրանցված աշխատողների համար. մանրամասներ

putii-tu_3hMW0.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ

hay-geriery_4G1wM.png

Հայ գերիներից նոր տեսանյութ է հրապարակվել

yn_KydL2.jpg

Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով

vd_uN_If.jpg

Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են․ քաղաքացիները լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը Աննա Հակոբյանի ներկայության պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

fs_qBtUB.jpg

Տեսանյութ. Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի բացառիկ կադրերը

gd_2_8Fp.jpg

Ո՞ր հիվանդության մասին կարող են վկայել կարմիր ձեռքերը

bs_HY6Bs.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին

bf_lXVX1.jpg

Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ. Միքայել Մինասյան

nh_SgXiQ.jpg

Էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում և 3 մարզերում