Տեսազանգը հեռավար ուսուցումը չէ

Տեսազանգը հեռավար ուսուցումը չէ

Հասարակական Ipress 2020-03-21 22:24:00 552
vll_VjwnQ.jpg

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը գրել է՝ 

 

Տեսազանգը հեռավար ուսուցումը չէ. հնարավորությունների և խնդիրների մասին

Առաջին անգամ տեսազանգով դասախոսություն եմ անցկացրել շուրջ 10 տարի առաջ՝ անհրաժեշտությունից ելնելով: Այնուհետև պարբերաբար նման առիթներ են ստեղծվել, այդ թվում՝ հենց այսօր՝ ուսանողների աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված: Ինձ համար թերևս միակ էական խնդիրն այս դեպքում հետադարձ կապի թույլ լինելն է, երբ դժվար է ուսանողների հայացքից, դիմախաղից ու շարժուձևից նույն արդյունավետությամբ և արագությամբ ընկալել նրանց արձագանքը. այս առումով, առերես շփումն անփոխարինելի է: Սակայն, ընդհանուր առմամբ, տարբերությունը շատ մեծ չէ. ըստ էության, նույն գործով ենք զբաղվում:


Այս օրերին նման անհրաժեշտություն է առաջացել գրեթե բոլոր դասավանդողների համար: Եվ մենք հաճախ, ինքներս մեր արածից զարմացած և ոգևորված, շտապում ենք այն անվանել հեռավար ուսուցում կամ կրթություն: Սակայն, վերջինս վերաբերում է կրթական ամբողջ գործընթացին՝ հստակ մշակված ժամանակացույցով, հարմարեցված առաջադրանքներով, առցանց գնահատման համակարգով, և ամենակարևորը՝ բոլոր դասընթացների համար պատրաստված անձնակազմով:
Տեսազանգերի և առցանց հարթակների հատվածական ու ժամանակավոր կիրառությունը «հեռավար կրթություն» համարելը նույնն է, եթե, օրինակ, իրավաբանական ֆակուլտետի ուսանողների՝ առաջին բուժօգնության դասընթացը բժշկական կրթություն անվանենք:


Անվճար խմբային տեսազանգերի հնարավորությունը (Zoom, Google Hangouts, UberConference և այլն) այսօրվա իրավիճակում իսկական փրկություն է, սակայն ևս մեկ անգամ նկարագրում է համալսարանական իրականությունը. այն դասախոսները, ովքեր լսարանում իրական գիտելիք և հմտություններ են փոխանցում, նույնը հեշտությամբ անելու են տեսազանգի միջոցով: Իսկ նրանք, ովքեր սովոր են լսարանում թելադրություն կարդալ, կամ անգործությունից իրենց առօրյան պատմել ուսանողներին, լավագույն դեպքում սահմանափակվելու են միայն անորոշ քանակի և որակի «նյութեր տեղադրելով» Moodle-ում կամ որևէ այլ հարթակում՝ այժմ արդեն առցանց ձևացնելով, թե աշխատում են: Ճիշտ այնպես, ինչպես լսարանում են ձևացնում, թե դասախոսի աշխատանք են կատարում՝ ընդամենը բարձրաձայն և դանդաղ ընթերցելով 1 վայրկյանում փոխանցման ենթակա տեքստը: Բնականաբար, այդ դասախոսների դեպքում տարբեր «հիմնավոր» պատճառաբանությամբ տեսազանգ կա՛մ չի լինելու, կա՛մ տևելու է 4.5 րոպե, որովհետև չափից ավելի զվարճալի իրավիճակ կստեղծվի, եթե տեսազանգով տեքստ թելադրվի: Հետևաբար, ուսանողները նախատեսված ծրագրից իրականում միայն մի քանի դասընթացի են մասնակցելու, որոնցից նաև շատ գոհ են լինելու:


Հեռավար ուսուցումն իրագործելի է միայն այն դեպքում, երբ տվյալ համալսարանն իր կադրերով և նրանց մշակած ծրագրերի պատրաստի փաթեթով հասել է որոշակի մակարդակի, որ ի վիճակի է ուսումնական գործընթացն ամբողջությամբ տեղափոխել նաև առցանց դաշտ: Իսկ արդեն պատրաստի ծառայությունը հեռավար դարձնելը տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում մի քանի օրվա խնդիր է: Սակայն, գործողությունների տրամաբանական հաջորդականության առումով անիմաստ է նույնիսկ հեռավար ուսուցման մասին խոսելը, քանի դեռ ոչ հեռավար, ավանդական ուսուցման դեպքում այդ նվազագույն խնդիրները լուծված չեն, և դասախոսների մի մասը լսարաններում անարգել խաբում է ուսանողներին:
Իսկ տեսազանգերը և առցանց ուսուցման հարթակները մշտապես կարելի է կիրառել, և՝ ոչ միայն այսպիսի առանձնահատուկ իրավիճակներում:

Հ.Գ.
Մնացե՛ք տանը. չափազանց կարևոր է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը