Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում

Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. Սյունիքի մարզպետը մանրամասներ է հայտնում

Քաղաքական Ipress 2021-05-12 20:52:00 3117
Հետևեք մեզ՝ Telegram-ում
mnmn_SIE0Y.jpg

Սյունիքի մարզպետ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը քիչ առաջ Սեւ լճի տարածքից վերադարձել է: ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին:

Մեր զրույցը մարզպետի հետ՝ ստորեւ.

- Պարոն Պողոսյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, բանակցությունները ավարտվեցի՞ն, թե՞ ոչ:

- Չէ, չէ, բանակցությունները ընթացքում են, գնում են, ես նոր իջա Սեւ լճի տարածքից, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է:

- Այսինքն հետ չե՞ն գնացել ադրբեջանցիները:

- Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը:

- Այսինքն այն տարածքը, որտեղ իրենք հիմա փորձում են դիրքավորվել՝ դա մերն է, վստահ եք:

- 100 տոկոսով է մերը: Մեր անձնակազմը մի տեղ է, բլուրները իրարից հեռու են. երբ որ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են, հիմա ուզում են գալ, իրենց պոստերը դնել, բայց պոստերը թող դնեն իրենց սահմանում, ոչ թե մեր սահմանում: Եթե ասենք մոլորվել են, չէ, մտածված էլ եկել են: Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը:

- Շա՞տ են առաջ անցել:

- Տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր:

- Իրենք քանի՞ հոգի են:

- Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են:

- Որեւէ կրակոց, միջադեպ, վիրավոր չկա՞:

- Ոչ մի բան չկա: Իրենք եկել են, կանգնել մեր զորքերի դիմաց: Կրակոց, բան չկա: Ամեն ինչ հանգիստ է:

- Ե՞րբ կավարտվեն բանակցությունները, ե՞րբ կհանդիպեն:

- Հանդիպումից հետո տեղեկություն կլինի, հիմա չեմ կարող ասել:

Հիշեցնենք, առավոտից տեղեկություններ էին տարածվում, որ Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տարածքում ադրբեջանցիները 3 կմ առաջ են եկել, ընթացել են մարտեր, կան վիրավորներ:

Ավելի ուշ ՊՆ-ն տեղեկացրեց, որ «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Ըստ ՊՆ-ի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ 

 

Поделиться
Класс
Send
gagik-surenyan-exanak_Q3PFy.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

jranjatum_sTvd8.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

gazanjatum-1_4OGq8.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

baghanis_l220D.jpg

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել

anvadogh-en-ayrel_Dzn2E.jpg

Մասիս-Երևան մայրուղու վրա 50-ից ավել անվադողեր վառեցին. Տեսանյութ

hosanqazrkum_hECWQ.jpg

Վաղը մի շարք հասցեներում լույս չի լինելու

nikolay-hayrapetyan_SUQBz.jpg

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

anna-hakobyan_nlkQb.jpg

Աննա Հակոբյանը զայրանում և խոժոռում է հայացքը՝ «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին

dolary-ejanacav_1Ffi5.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

robert-qocharyan_gB4_1.jpg

Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

pn-poxgndapet-1_5onwP.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից