Քաղաքացին ահազանգում է.Պարետատուն զանգում եմ՝ երաժշտություն է միանում, պոլիկլինակայում էլ ասում են՝ չգիտենք

Քաղաքացին ահազանգում է.Պարետատուն զանգում եմ՝ երաժշտություն է միանում, պոլիկլինակայում էլ ասում են՝ չգիտենք

Հասարակական Ipress 2020-06-09 22:11:00 1245
yaaa_aUn2t.jpg

Արարատի մարզի 39-ամյա բնակիչ Կարենը կորոնավիրուսով է ախտորոշվել ավելի քան 20 օր առաջ, 7 օր հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից բուժվելուց հետո ինքնամեկուսացման է անցել տանը եւ մինչեւ այսօր չի կարողանում հստակ պատասխան ստանալ, թե երբվանից է իրեն թույլատրվում ինքնամեկուսացումից դուրս գալ։ 

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ օրեր շարունակ փորձել է կապվել պարետատան, պոլիկլինիկայի հետ, սակայն ապարդյուն։

«Պարետատան հետ կապվելը 81 40 համարով լուրջ խնդիր է։ Երբ զանգահարում ես, ասում է՝ միացել եք պարետատուն, մնացեք գծում, օպերատորը ձեզ կպատասխանի ու երաժշտություն է միանում։ 5 րոպե մնում ես սպասման մեջ, անջատվում է, ոչ ոք չի պատասխանում ու գումար է գնում 500 դրամ։ Քանի օր է՝ նույն վիճակը, զանգել եմ արդեն մի 10 անգամ, մոտ 5000 դրամ գումար եմ ծախսել, ու չեմ կարողացել միանալ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Պոլիկլինիկայից նույն ինֆորմացիան ճշտելն ավելի մեծ խնդիր է եղել քաղաքացու համար․ «Ծանոթով եմ զանգել պոլիկլինիկա, դրանից հետո էլ երեք օրը մեկ օրական մի անգամ զանգել են, հարցրել՝ ոնց եմ։ Իրենց հարցնում եմ՝ մինչեւ ե՞րբ եմ մնալու մեկուսացման մեջ, ասում են՝ չգիտենք, ամեն օր մի օրենք է փոխվում»։

Մի քանի օր պարետատուն զանգահարելուց հետո քաղաքացուն վերջապես հաջողվել է զրուցել օպերատորի հետ․ «Պարետատան աշխատողը, պարզվեց, ասում է՝ ձեր ընտանիքի անդամների անունները չկան մեկուսացվածների ցուցակում, բայց ամեն դեպքում, ասում է՝ զանգեք, պոլիկլինիկայից ճշտեք, պոլիկլինիկայից էլ դե տեղյակ չեն։ Պարետատան աշխատողին էլ բողոքեցի, որ զանգը գնում է, գումար է գանձվում, չեն պատասխանում։ Ասում եմ՝ երաժշտությունը 500 դրա՞մ եք ծախում ժողովրդի վրա։ Խոսես՝ գումար գանձեն, էլի հասկանալի է, բայց երաժշտություն լսելու համա՞ր գանձեն»։

Կարենի ընտանիքը մեկուսացման մեջ է դեռ մայիսի 19-ից, երբ իր եւ կնոջ մոտ հաստատվել է վարակը։ Տանը մի քանի օր անցկացնելուց հետո նրա ջերմությունը բարձրացել է, եւ, ունենալով խրոնիկ հիվանդություն, դիմել է՝ հիվանդանոց, պարզվել է, որ երկկողմանի թոքաբորբ ունի, հոսպիտալացվել է։ Մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո առաջարկել են հյուրանոցում ինքնամեկուսանալ, սակայն հրաժարվել է եւ տուն վերադարձել։ Տան մյուս անդամներին՝ երեխաներին եւ 90-ամյա տատիկին չեն թեստավորել։ Ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում ոչ ոք չի այցելել նրանց, սննդի հարցը լուծել են ընկերների օգնությամբ։

«Մի անգամ ԱԻՆ-ից զանգեցին ինձ, տղայիս ուզեցին, հարցրին՝ ո՞նց ես ու դրեցին։ Որ հեռուստացույցով էդքան ցույց են տալիս, թե բժիշկները գնում են տներ, զանգում են, չկա նման բան, ոչ մեկ էլ քեզնով չի հետաքրքրվում, մի բան ճշտելու համար էլ ներվերիդ հաշվին օրերով զանգում իրենց ես փնտրում»,- ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցում եղած ժամանակ էլ բժիշկների հետ շփումն է խնդիր եղել նրանց խիստ զբաղված գրաֆիկի պատճառով․ «Բժշկին տեսնում էի օրական 50 վայրկյանով, երբ գալիս էր թթվածինը ստուգելու»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն