Պղնձյա և արծաթյա մակերեսներին նոր կորոնավիրուսի հարուցիչները ոչնչանում են

Պղնձյա և արծաթյա մակերեսներին նոր կորոնավիրուսի հարուցիչները ոչնչանում են

Medicine Ipress 2020-04-17 12:17:00 480
hr_N-jpd.jpg

Ինչպես հայտնի է, նախորդ ամիս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրամաշնորհների մրցույթ էր հայտարարել՝ 22 մլն դրամ մրցանակային ֆոնդով այն նախագծերի համար, որոնք թույլ կտան կանխարգելել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում և աշխարհում։ Դեռևս դրամաշնորհային ծրագրի հաղթողները չեն որոշվել, թեև առաջարկներն ու ծրագրերն ուղարկվել են նախարարություն: COVID 19-ի դեմ պայքարի յուրօրինակ տեխնոլոգիայի կիրառման առաջարկով նախարարության մրցութային ծրագրին մասնակցել է նաև նյութաբանության ոլորտում գործունեություն ծավալող, տարածաշրջանում և աշխարհում բացառիկ մի շարք ապրանքներ արտադրող «ՏԷՍԼԱ Կրիստալս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Մարգարյանը, որի հետ զրուցեց LIVEnews.am-ը:

Մենք Աշոտ Մարգարյանին խնդրեցինք պատմել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար իր հիմնած ընկերության առաջարկի ու տեխնոլոգիաների մասին, և նա ասաց, որ առաջարկվող լուծումները նորություն չեն և աշխարհը դրանց դեռ հնագույն ժամանակներից է ծանոթ: Աշխարհին վաղուց հայտնի է արծաթի և պղնձի մանրէասպան հատկությունը: Ուստի իրենց առաջարկը սենսացիոն չէ, բայցևայնպես բավականին արդյունավետ միջոց է նոր կորոնավիրուսի և նման վարակների տարածումը կանխարգելելու համար: Մասնավորապես պղնձի և արծաթի հակամանրէային և հակաբացիլային հատկությունները մարդկությունը հազարավոր տարիներ առաջ է բացահայտել, իսկ ժամանակակից հետազոտությունները միայն հաստատել են մեր նախնիների գիտելիքներն ու պնդումները. պղինձն իսկապես ոչնչացնում է մանրէներն ու բացիլները: Ջրի համար նախատեսված պնձաձույլ բաժակները դեռ հնագույն ժամանակներից են օգտագործվել թագավորական պալատներում, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում ջրատար խողովակների մեծ մասը պղնձից ու պղձաձույլ նյութերից են:

Աշոտ Մարգարյանը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանում գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ նոր կորոնավիրուսի մասնիկները պղնձյա մակերևույթի վրա ընկնելով՝ պարզապես պայթում են, ոչնչանում: Դրանում հավաստիացրել է համալսարանի պրոֆեսոր Բիլ Քիվիլը: Պղնձի ամերիկյան արտադրողների ասոցիացիայի պատվերով նա մի շարք ուսումնասիրություններ է կատարել՝ ի ցույց դնելով պղնձի և պղնձաձուլվածքների մանրէասպան, ինքնամաքրման հատկությունները: Քիվիլը դա բացատրում է նրանով, որ պղնձի իոնները գրոհում են նյութի մակերևույթին հայտնված բոլոր միկրոօրգանիզմների վրա և ամբողջությամբ ոչնչացնում դրանք: Պրոֆեսորը նաև նշել է, որ բացիլներին չի փրկի անգամ մուտացիայի ենթարկվելը, քանի որ պղինձը քայքայում է բոլոր տեսակի գեները, և դա պղնձի կարևոր հատկություններից է: Գիտնականները խորհուրդ են տվել հասարակական վայրերում մարդկության համար վտանգավոր շնչառական վարակների տարածումը նվազեցնելու նպատակով օգտագործել մաքուր պղնձից և պղնձաձուլվածքներից մակերևույթներ, և այդ դեպքում միևնույն մակերևույթի հետ հիվանդ և առողջ մարդկանց շփման դեպքում վարակվելու հավանականությունը կձգտի զրոյի:

«Ըստ հաստատված տեղեկությունների՝ Ռուսաստանում պղնձի, ինչպես նաև արծաթի այդ հատկությունները փորձարկված են և առաջարկվում է, անգամ որոշ ընկերություններ նախաձեռնել են արծաթի ու պղնձի մասնիկներ պարունակող հավելյալ շերտով պաշտպանիչ բժշկական դիմակների արտադրություն` COVID 19-ի կանխարգելման համար»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Մարգարյանը:

Նա բացատրեց, որ նշված շերտի ստեղծման համար գործվածքը արծաթի ու պղնձի մասնիկներով է հագեցվում էլեկտրոլիզի կամ լազերային նստեցման եղանակներով, իսկ դրանք բավական բարդ և ծախսատար տեխնոլոգիաներ են, ինչը սահմանափակում է ապրանքի արտադրողականությունն ու նպաստում մասնավորապես պաշտպանիչ դիմակների արժեքի կտրուկ աճին: Ռուսաստանում մեկ դիմակն արժե մինչև 500 ռուբլի:

Մինչդեռ նրա ղեկավարած «ՏԷՍԼԱ Կրիստալս» ընկերությունը մշակել է քիմիական եղանակով նանոմասնիկների ստացման և բամբակյա գործվածքի (բամբակն իր հերթին հակամանրէային նյութ է) վրա արծաթի և պղնձի նստեցման տեխնոլոգիան, որի օգնությամբ հնարավոր է բժշկական դիմակներում արծաթի ու պղնձի նանոմասնիկներով հավելյալ հակավիրուսային շերտի ստեղծումը:

«Այդ հավելյալ շերտը բարձրացնում է պաշտպանիչ բժշկական դիմակների արդյունավետությունը. դիմակները ֆիլտրից բացի դառնում են նաև մանրէասպան, այսինքն՝ դիմակը ոչ միայն թույլ չի տալիս, որ վարակը ներթափանցի շնչուղիներ կամ հիվանդ մարդկանց շնչուղներից դուրս գա ու տարածվի, այլև հիվանդության հարուցիչները հայտնվելով դիմակի մակերևույթին՝ որոշ ժամանակ հետո ոչնչանում են: Դիմակներն, ի դեպ, կարելի է օգտագործել բազմակի անգամ, դրանք, ըստ մեր զրուցակցի հավաստման, չեն կորցնում իրենց մանրէասպան հատկությունները բազմակի լվանալուց հետո: Մեր հարցին, թե քանի՞ անգամ կարելի է նման տեխնոլոգիայով ստեղծված դիմակները լվանալ, նա ասաց՝ մինչև դրանց մաշվելը, քրքրվելը: Իսկ դա նաև ֆինանսական զգալի միջոցներ խնայելու հնարավորություն է: Մեր զրուցակցի հաշվարկներով՝ իրենց տեխնոլոգիան բժշկական դիմակների ինքնարժեքը ընդամենը 60-70 դրամով կթանկացնի: Այդ միջոցով հնարավոր կլինի նաև արդյունավետորեն պայքարել բժշկական դիմակների դեֆիցիտի դեմ: Այսպիսի հակաբակտերիալ դիմակները հատկապես կարող են արդյունավետորեն կիրառվել բժշկական կենտրոններում բուժանձնակազմը հնարավոր վարակից ավելի վստահելիորեն պաշտպանելու համար, մանավանդ, որ նոր կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի պայմաններում շատ դեպքերում բժշկական հաստատություններում դիմակների պակաս է զգացվում:

«ՏԷՍԼԱ Կրիստալս» ընկերության մյուս առաջարկը, որը նույնպես միտված է մահաբեր վարակի դեմ պայքարին, արծաթի իոններով հագեցած ախտահանիչ միջոցների (հեղուկների) արտադրությունն է. «Ալկոգելում (և նման այլ ախտահանիչ հեղուկներում) արծաթով իոնիզացված ջրի օգտագործումը զգալիորեն երկարացնում է ազդեցության էֆեկտիվությունն ու ժամանակը` ի տարբերություն ավանդական հեղուկների, որոնք կորցնում են իրենց մանրէասպան հատկությունները սպիրտը ցնդելուց հետո: Արծաթով հարստացված հեղուկը նույն սկզբունքով է գործում, այսինքն այն ոչ միայն ոչնչացնում է այդ պահին ձեռքերի վրա առկա հարուցիչները, այլև առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ձեռքերի վրա հայտնված բացիլներն ու մանրէները նույնպես անմիջապես չեզոքացվում են: Առաջարկվող տեխնոլոգիան փորձարկված է լաբորատոր մակարդակով և պահանջվում է արտադրական տեխնոլոգիայի մշակում, անհրաժեշտ հոսքային գծի ստեղծում ու գործարկում»:

Տեխնոլոգիաներն արդեն մշակված են, ուստի փոքրածավալ արտադրությունը կարող է կազմակերպվել անմիջապես, իսկ արտադրական տեխնոլոգիայի մշակումը, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումն ու մշակումը, մեծածավալ արտադրության կազմակերպումն ու գործարկումը հնրավոր կլինի իրականացնել 2-4 ամսվա ընթացքում: Սրանք Աշոտ Մարգարյանի հաշվարկներն են: Բայց նա պատրաստ է համագործակցել Հայաստանում մեծածավալ քանակությամբ բժշկական դիմակներ արտադրող ընկերությունների հետ՝ նրանց առաջարկելով իր ընկերության մշակած տեխնոլոգիաները:

Աղբյուրը`livenews.am

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»