Ով է տարածել Կորոնավիրուսը. Չինացի պաշտոնյայի անսպասելի հայտարարությունը. աշխարհաքաղաքական սենսացիա

Ով է տարածել Կորոնավիրուսը. Չինացի պաշտոնյայի անսպասելի հայտարարությունը. աշխարհաքաղաքական սենսացիա

Միջազգային Ipress 2020-03-13 21:02:00 10929
wuhan-china-outbreak-coronavirus-temperature-gettyimages-1196116329_SI2MN.jpg

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը թվիթերյան բլոգում գրառում է արել, որը առանց վարանելու հնարավոր է համարել ընդհուպ աշխարհաքաղաքական սենսացիա: Համենայնդեպս, Չինաստանի պաշտոնյան հայտարարել է, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները:

Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել լինել թափանցիկ և ներկայացնել ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատկերը: «Ե՞րբ է ԱՄՆ-ում զրոյական պացիենտ հայտնվել: Քանի՞ մարդ է վարակվել: Ինչպե՞ս են կոչվում հիվանդանոցները: Հնարավոր է, ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Ուհան: Թափանցիկ եղեք: Բացահայտեք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ բացատրություն տա»,- գրել է չինացի պաշտոնյան:

Այն, որ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ արվում են, այսպես ասած, կոնսպիրոլոգիական դատողություններ, որ վարակը ունի արհեստական ծագում կամ քաղաքական մոտիվ, նորություն չէ, սակայն բացարձակապես այլ բան է, երբ գերտերության, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետության պաշտոնյան ուղղակի հայտարարում է ԱՄՆ-ի հանդեպ կասկածի մասին և հարցեր ուղղում Նահանգներին: Ինչ արձագանք կլինի ԱՄՆ-ից՝ կտեսնենք, սակայն հրապարակումն արդեն իսկ արտառոց է և անակնկալ:

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի վարակը ծագեց Չինաստանի Ուհան քաղաքից, սակայն հետագայում այն տեղափոխվեց այլ երկրներ՝ ավելի ու ավելի տարածում ունենալով հատկապես Իրանում, Իտալիայում, Իրաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համաշխարհային համաճարակ: Այդ ամենում շատ մասնագետներ տեսնում են որոշակի բլեֆ, համարում, որ ինքնին վարակը ամենևին այն սարսափը չունի, որքան փորձ է արվում ներկայացնել և մատուցել: Բայց սարսափը տարածվում է:

Եվ ահա հնչում է Չինաստանի կասկածը՝ այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարում է իր մոտ վարակը հաղթահարելու, համաճարակը կանխելու և վերջ տալու մասին: Նախօրեին համացանցում տարածվեց տեղեկություն և տեսանյութ, երբ Ուհանի հիվանդանոցների բժիշկները հանում են դիմակները՝ ի նշան վարակի դեմ տարած հաղթանակի: Ժամանակավոր հիվանդանոցները, որ կառուցվել էին, քանդվում են և, այսպես ասած, հետ հավաքվում: Առավել հատկանշական է, որ Չինաստանը կասկածը գործնականում պաշտոնապես հնչեցնում է հենց այն բանից հետո, երբ իր մոտ հաղթահարում է վարակը:

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ հաղթելու են կորոնավիրուսին: Նահանգներում ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, որոնցից արտառոցը անշուշտ Եվրոպայի հետ օդային հաղորդակցության դադարեցումն է, որը հարուցել է ԵՄ ղեկավարության դժգոհությունը:

Կորոնավիրուսը այլևս հաստատված է միջազգային հարաբերությունների գործիքի դերում:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն