ՖՈՏՈ. Մոսկվայում 32-ամյա հայ է սպանվել, ևս մեկը վիրավորվել է

ՖՈՏՈ. Մոսկվայում 32-ամյա հայ է սպանվել, ևս մեկը վիրավորվել է

Իրադարձային Ipress 2020-08-19 15:21:00 2754
Հետևեք մեզ՝ Telegram-ում
capturethumb_30lmB.png

Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է զոհվել, մյուսը վիրավոր է, գրում է jnews.org-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև:

Տղամարդը մեղադրել է 5 ճանապարհային աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց ուղղությամբ:

31-ամյա բանվոր Գ. Մակարյանը վիրավորվել է ազդրից, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Երկրորդ երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության գալը նա տեղում մահացել է: Երկու երիտասարդներն էլ Կորխ գյուղից են, նրանք վաղուց տեղափոխվել են ապրելու Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաք:

Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Երկու կամ ավելի անձանց մահափորձ», «Ապօրինի հրազեն ձեռք բերել, տեղափոխել, վաճառել, պահել, փոխադրել կամ կրել»:

 

Поделиться
Класс
Send