«Շատ լավ կլինի, որ օրավարձով աշխատողներին 70,000 դրամով օգնեն»

«Շատ լավ կլինի, որ օրավարձով աշխատողներին 70,000 դրամով օգնեն»

Հասարակական Ipress 2020-03-27 15:05:00 3462
nikol-pashinyan-3_8Fj91.jpg

Ես որոշ ժամանակ արտագնա աշխատանքի եմ գնացել, այստեղ՝ «Յանդեքս» տաքսի, ծառայությունում մեքենա էի վարում, օրավարձով վերցրած մեքենա, որն այլևս ձեռնտու չէր, էլ չեմ անում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիից Գևորգ Կուրղինյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանում օրավարձով աշխտող հասկացություն գոյություն չունի:

«Շատ հայ տղամարդիկ արտագնա աշխատանքով են գումար աշխատել, բացի դրանից, գալով այստեղ՝ փորձել են ինչ-որ փոքր աշխատանքով մի փոքր գումար վաստակել իրենց օրվա հացի համար, ունեն բանկային պարտավորություններ, ունեն պարտքեր խանութներում և այլն: Օր-օրի օրական աշխատելով մարդիկ վաստակել են իրենց գումարը:

Բայց հիմա արտագնա աշխատանքը դադարեց, դադարեց նաև այդ մանր-մունր աշխատանքների կատարումը և մարդիկ գումար չեն վաստակում: Այստեղ խնդիր է դառնում բանկերի նկատմամբ ունեցած պարտավորություն կատարելը, կոմունալ վճարումներ կատարելը: Բոլոր վարձու աշխատողները, որոնք մանր գումարներ են վաստակել, ունեն այդ խնդիրները»,- նշեց նա:

Գևորգ Կուրղինյանը նշեց, թե պետությունից ակնկալում է, որ այդպիսի աշխատողներին որոշ չափով այս ընթացքում օգնեն: «Օգնեն, որ մարդիկ կարողանան հացի խնդիրը լուծել: Վարկային պարտավորությունները հետաձգեցին մեկ ամիս, կոմունալը տեսնենք ինչ է անելու, բայց եթե հանկարծ այս ամենը երկար տևեց այդ դեպքում շատ մեծ խնդիր է լինելու: Հիմա այս պահին դեռ մարդիկ կարող են ապրել ունեցած գումարով, բայց եթե ձգվեց 4 ամիս, չգիտեմ ինչ կլինի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե օրավարձով աշխատող չկա, կա ստվերում գործող, Գևորգ Կուրղինյանն ասաց, որ օրինակ՝ «Յանդեքսը» հարկ վճարում է, վարորդներն էլ այդ գումարները վճարում էին տերմինալով. «Դա պետությունից պահե՞լ է: Պետությունը չի արգելել տրանսպորտի շարժը, բայց մարդիկ չեն օգտվում ծառայություններից կամ օգտվում են շատ քիչ, որը եկամուտ չի բերում»:

Ինչ վերաբերում է անհատ տաքսի վարորդներին, որոնք հիմա խնդրի առաջ են կանգնել, նա ասաց, որ խնդիրը շատերի մոտ կա: «Ես ինքս Գյումրիից եմ, Գյումրիում շատ ծանր է վիճակը: Մենք ակնկալում էինք, որ Գյումրիում տուրիստական շարժ է լինելու, շատ ուրախ էինք դրա համար, բայց այդ ամեն ինչը դադարեց ու այդ մարդիկ խնդիր են ունենալու»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների առաջարկներին, որ օրավարձով աշխատողներին օրինակ 70,000 դրամով օգնեն, նա նշեց, որ դա շատ լավ կլինի: «Այդտեղ էլ խնդիրներ կլինեն: Ինչպե՞ս են պարզելու այդ մարդը օրավարձով աշխատո՞ղ է եղել, թե՞ ոչ: Հիմա ցանկացած մեկը կարող է գնալ, ասել՝ ես օրավարձով աշխատող եմ եղել»,-ասաց նա և հավելեց, որ ուրիշ երկրներում մարդիկ ցանկացած ընտանիքի տվեցին ինչ-որ գումար, որ մարդիկ կարողանան տանը փակվելով իրենց հացի խնդիրը լուծել, ոչ թե ասել՝ սա վարձու աշխատող է, սա պետության աշխատող է:

«Հիմա կային աշխատողներ, ովքեր աշխատում էին ռեստորաններում, կարի արտադրամասերում, նրանք էլ չեն աշխատում, նրանց վճարելու է կա՛մ պետությունը, կա՛մ իրենց ղեկավարները, իսկ ովքեր չեն աշխատել, դրանց էլ պետության կողմից ինչ-որ աջակցություն պետք է լինի, այդ խնդիրը կա, պետք է կարողանան այդ ամեն ինչը իրենց ուժերով, հնարավորություններով լուծել»,- շեշտեց Գևորգ Կուրղինյանը:

Վերջում նա հավելեց, որ այս պահի դրությամբ պետությունն ինչ-որ փորձեր կատարում է մարդկանց վիճակը լավացնելու. «Ինչ-որ տեղ էլ մենք ենք մեր երկրի համար ուզում ինչ-որ բան արած լինել, որովհետև մեր երկիրն այն երկիրը չէ, որ կարողանա այս ճգնաժամից առանց ցնցումների դուրս գալ: Մենք էլ ենք նեղություն կրելու, գործատուներն էլ, ուղղակի ուզում եմ, որ ոչ մեկ ոչ ոքի չնեղացնի ու պատվով դուրս գանք այս վիճակց»,- եզրափակեց նա:

Поделиться
Класс
Send
img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

img2429_K9Lkb.jpeg

«էս Մարտիրոսի գա՞ռ ա, դե սարերի միսն ուրիշ ա էլի, շատ համով ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

img2428_teu0D.jpeg

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

img2427_fCf00.jpeg

«Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»․ Ալիև

img6650_ek3Ho.jpeg

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

img2421_WnM7u.jpeg

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

img2855_iyWlG.jpeg

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

img2395_NU_I1.jpeg

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Իրադարձային 13302

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9195

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3090

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1128

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 462

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Քաղաքական 234

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրավունք 201

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները