COVID-19-ի հետեւանքով մահացածների դիահերձումը ցույց է տվել, որ դա թոքաբորբ չէ. Ապաքինվածների մոտ բարդություններ են կանխատեսում. newsru.com

COVID-19-ի հետեւանքով մահացածների դիահերձումը ցույց է տվել, որ դա թոքաբորբ չէ. Ապաքինվածների մոտ բարդություններ են կանխատեսում. newsru.com

Medicine Ipress 2020-04-22 11:52:00 4860
corona_q1laX.jpg

Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո մարդու մոտ զարգանում է ամենեւին ոչ թոքաբորբ, այլ միանգամայն այլ բան: Ինչպես հայտնում է newsru.com-ը, COVID-19-ի զոհերի դիահերձման ժամանակ հայտնաբներվել են անոթների պատերի ախտահարումներ, ինչպես նաեւ հեմոգլոբինի ախտահարում:

«Սա ամենեւին թոքաբորբ չէ: Թոքաբորբին հատուկ է հիվանդության բորբոքային ծագումը՝ մանրէային կամ մանրէավիրուսային հարուցիչով, կամ հարուցիչների բարդ զուգակցության ձեւավորմամբ, որից հետո զարգանում է տեղային բորբոքային պատասխան»,- «Նորությունների հանրային ծառայության» հետ հարցազրույցում ասել է  բժիշկ-պաթոլոգոանատոմ, կլինիկական դեղագործ Ալեքսանդր Էդիգերը:

Նրա խոսքով՝ «սովորական» թոքաբորբի դեպքում բորբոքումն «ունենում է ժամանակի իմաստով բավականին օրգանական պրոցես, եւ այդ պրոցեսը պետք է հետեւանք ունենա: Հետեւանքները կարող են մի քանիսը լինել, ամենածայրահեղ դեպքում՝ ճակատագրական վախճան, հիվանդացածի մահ»:

Իսկ հիվանդության դեպքում, որը զարգանում է կորոնավիրուսով վարակվածների մոտ, ախտահարվում են անոթների պատերը եւ արյան բջիջները: Թվում է, որ ախտահարվում են ոչ միայն թոքերում, այլեւ անոթներում, ինչպես նաեւ մարսողական տրակտում եղած ռեցեպտորները: Ավելին՝ վիրուսն ախտահարում է էրիթրոցիտներում հեմոգլոբինը, ինչն էլ առաջացնում է հիպոքսիկ համախտանիշ՝ թթվածնի անբարարություն:

«Ես արդեն տեսել եմ 15 ողջ մարդու եւ մահվան 7 դեպք, որպես պաթոլոգոանատոմ՝ ես նրանց մանրակրկիտ զննել եմ եւ կարող եմ ասել, որ դա զուտ թոքաբորբ չէ: Այս եզրահանգումը սկզբունքային կարեւորություն ունի: Մենք գործ ունենք թոքերի անչափ յուրահատուկ ախտահարման հետ: Այս վիրուսը մեզ համար անակնկալների կույտ է ստեղծել»,- ասել է մասնագետը:

Հոնկոնգի մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ ծանր ձեւի կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած հիվանդները նույնիսկ ապաքինվելուց հետո լրջագույն բարդությունների են բախվում. նրանց մոտ դիտվում է թոքերի ծավալի փոքրացում, ուղեղի աշխատանքի վատթարացում: Արքայադուստր Մարգարեթի հիվանդանոցին առընթեր Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Օուեն Ցանգ Թաք Ինը հայտնել է, որ դուրս գրված որոշ պացիենտների մոտ գրանցվել է թոքերի գործունեության 20-30 տոկոսով նվազում:

Մասնագետները չեն բացառում, որ սա կարող է բերել իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի զարգացման՝ հիվանդություն, որի դեպքում թոքային հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, որի հետեւանքով թոքերը կորցնում են թթվածին վերցնելու ունակությունը:

Նաեւ տվյալներ կան, որ նոր վիրուսը հարձակվում է սրտամկանի վրա եւս: Համենայնդեպս, սրտի հետ կապված բարդություններ են գրանցվել COVID-19-ով շատ պացիենտների մոտ:

Մայոյի Բժշկական կրթության եւ գիտական հետազոտությունների հիմնադրամի (ԱՄՆ) մասնագետների տվյալներով՝ պացիենտների մի մասի մոտ այդպիսի բարդությունները բորբոքային ռեակցիայի հետեւանք են, իսկ մյուսների մոտ տեղի է ունենում սրտամկանում COVID-19-ի օջախի առաջացման պատճառով: Վարակվածների մոտ հայտնաբերվում է երկու խնդիր՝ կապված սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ. սրտային անբավարարություն եւ առիթմիա, որը կարող է նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար ընդունվող դեղերի կողմնակի էֆեկտ լինել:

Մասնագետները բարդություններից խուսափելու համար մարդկանց խորհուրդ են տալիս չանտեսել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը նվազեցնում է թե՛ թոքերի, թե՛ սրտի կողմից բարդությունների զարգացման հավանականությունը:

Վիրջինիա նահանգի համալսարանի բժշկագիտության դեկտոր եւ UVA  Սիրտ-անոթային հետազոտությունների կենտրոնի Կմախքային մկանների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չժեն Յանը պնդում է, որ սպորտով զբաղվելիս արտադրվում է հզոր հակաօքսիդանտ, որը հայտնի է որպես «արտաբջջային սուպերօքսիդդիսմուտազա» (EcSOD): Այն ամրապնդում է օրգանիզմը եւ պաշտպանում ազատ ռադիկալներից:

NEWS.am

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն