Արյունը հեղուկացնող հայտնի միջոցը բարձրացնում է կորոնավիրուսով պացիենտների մահանալու ռիսկը

Արյունը հեղուկացնող հայտնի միջոցը բարձրացնում է կորոնավիրուսով պացիենտների մահանալու ռիսկը

Medicine Ipress 2020-05-01 22:31:00 4203
zb_R4ADO.jpeg

COVID-19-ով բազմաթիվ պացիենտների մոտ խախտվում է թոքերի աշխատանքը նաեւ թոքային զարկերակների մեջ թրոմբերի ձեւավորման պատճառով: Այդպիսի պացիենտներին բուժելու համար հաճախ օգտագործվում է հեպարին՝ դեղամիջոց, որը հեղուկացնում է արյունը: Սակայն, ինչպես պարզվել է, այդ միջոցի օգտագործումը կարող է բարձրացնել մահացության ռիսկը կորոնավիրուսային վարակով հիվանդների մոտ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հեպարինի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունը եւ թրոմբոցիտային անբավարարությունը, որն այն առաջացնում է, կարող են հանկարծակի առաջանալ COVID-19-ով պացիենտի մոտ անգամ այն դեպքում, եթե նրանք նախկինում երբեք չեն ընդունել այդ դեղամիջոցը: Այդ փաստը բացատրում է այդպիսի հիվանդների շրջանում մահացության բարձր մակարդակը:

Համաձայն Ուհանի հիվանդանոցներում 2020 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին հավաքագրված տվյալների՝ հեպարինն իսկապես սպառնում է թրոմբոցիտային անբավարարությամբ: Բանն այն է, որ օրգանիզմն արտադրում է հեպարինի նկատմամբ հակամարմիններ, եւ դրանք հարձակվում են ոչ միայն հեպարինի, այլ նաեւ թրոմբոցիտների վրա, որոնք կապված են դրա հետ: Այդկերպ բազմաթիվ բջիջներ մահանում են, ձեւավորվում են նոր թրոմբեր, իսկ հները չեն ներծծվում:

Այդօրինակ երեւույթ կատարվում է բավականին հազվադեպ՝ պացիենտների շուրջ 1 տոկոսի մոտ, որոնք երկար ժամանահատվածում օգտագործում են հեպարին: Իսկ կորոնավիրուսով վարակվելու ֆոնին օրգանիզմն արձագանքում է հանկարծակի եւ հեպարին ընդունելուց անմիջապես հետո: Ըստ վիճակագրության՝ այդպիսի բարդություններ են նկատվում վարակի բարդ ձեւով վերակենդանացման բաժնում գտնվող պացիենտների 40 տոկոսի շրջանում:

Ներկայում գիտնականները կոչ են անում հրաժարվել հեպարինից COVID-19-ի բուժման ընթացքում եւ ընտրել արյունը հեղուկացնող այլ դեղամիջոցներ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը