«Կոչ եմ անում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը». Մասիս Մայիլյան

Ipress 2020-04-05 18:34:00 1530
Հետևեք մեզ՝ Telegram-ում
9232319729275830739775415627833387549982720n_NE8wz.jpg
Поделиться
Класс
Send

ԱՀ ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։

Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։ Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի՝ գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանն սպառնացող վտանգների կանխմանը։

Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգն ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ՝ արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։

Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին, այնուհետև, միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Ինչպես տեսնում եք, սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:

Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավելս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ»։

Կարդացեք նաև

Поделиться
Класс
Send
propaganda_4v24I.png

«Իմ մտքով երբեք չի անցել, որ պրոպագանդան կարող է այսքան դեբիլ և ապաշնորհ լինել»․ Կարպիս Փաշոյան

gerinery-jamanecin_K05du.png

Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան. ՌԴ ՊՆ

1638034618_CPUKt.jpg

Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը (լուսանկարներ)

nazeni_F5mTY.jpg

Նազենի Հովհաննիսյանը՝ սիրելիի և երեխա ունենալու մասին. տեսանյութ

sona-koshikner_ppoCb.jpg

Հայտնի է, թե որքան արժեն Սոնա Ռուբենյանի հարսանեկան թանկարժեք եւ բրենդային կոշիկները

sona-rubinyani-harsaniq_Wk76x.png

Այսօր Սոնա Ռուբենյանի հարսանիքն է. առաջին կադրերը (Photo, Video)

sona-rubinyan_VMK3x.png

Հրապարակվել է նորապսակների առաջին պարը, երգում է Արամ MP3-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

sona_4pCdW.png

Եկեղեցում Սոնա Ռուբենյանը հազիվ է կարողանում զսպել ժպիտը Video

sona-rubinyan_7q6UM.jpg

Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը

nikol-sochi_0IrsU.jpg

ՀՀ վարչապետն ամփոփել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

gelxexd_sSkDg.jpg

Համացանցը ծաղրում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

elibegov_uBSXZ.jpg

Ի՞նչ չկա եռակողմ փաստաթղթում․ Անժելա Էլիբեգովա

storagrveliq-paymanagiry-haytni-e_8PfJM.jpg

Հայտնի է նոր ստորագրված եռակողմ հայտարարության բովանդակությունը

nikol-zinvor_ZaAI2.png

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Հանդիպման արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն». Փաշինյան

putin_RYp0M.jpg

«Հաջորդ շաբաթ կրկին եռակողմ հանդիպում կլինի». Պուտինը հայտնեց օրակարգը

nikol-aliev-pashinyan_61hiy.jpeg

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է ինչ են պայմանավորվել Սոչիում

hh-rd-adrbejan_Ufbnl.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ ուղիղ միացմամբ

naxararutyun_oXH-3.jpg

Առողջապահության նախարարը նոր հրաման է ստորագրել

putin-pasinyan-aliev-banakcutyunner-socium-putin-aliev-pashinyan_NVRoB.jpg

Պուտին- Փաշինյան-Ալիև բանակցություններ՝ Սոչիում. ուղիղ

adrbejani-droshov-xaxaliqner-hayastanum_0hI0x.jpg

«Հասանք, իջե՛ք. թուրքական դրոշով խաղալիքներ՝ հայկական շուկայում». Ա. Թովմասյան

pashinyan-qaxaqakan_e6mTT.jpg

Սա շատ լավ նորություն է. Փաշինյան (տեսանյութ)

ger_TC6Hd.png

Որ հայ բժիշկն է նման հրաշքներ գործում, այն էլ Հայաստանում. տեսանյութ

bayramov-1_dPRmR.jpg

Բայրամովը հայտարարություն է արել

hh-despan-fransiayum_3Ax0o.jpg

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հավանել է Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական քարոզչությամբ գրառումը. (լուսանկար)

timthumb-4_Qb-yW.jpg

Հայտնի է զոհված զինվորի ինքնությունը