Իրավիճակը գնալով բարդանում է. համաճարակաբան

Իրավիճակը գնալով բարդանում է. համաճարակաբան

Քաղաքական Ipress 2020-05-29 12:45:00 3288
hamajarakaban_Svj3D.png

Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել հանրությանը, համակարգված մոտեցում չի ցուցաբերվել և սա է վարակի տարածման պատճառը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բժիշկ համաճարակաբան Արշակ Պապոյանը։

«Միանգամայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել վարակի դեմ պայքարը: Իրավիճակը գնալով բարդանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ սահմանափակումներ չեն կիրառվել և շատ դեպքերում կրել են ձևական բնույթ: Նույն երևույթի մասին պատասխանատու այրերի կողմից տրվել է  իրարամերժ կարծիքներ:

Սկզբում ասում էին, որ վարակը առանձնապես վտանգավոր չէ, հետո՝ որ բոլորը պետք է դիմակ ու  ձեռնոց կրեն: Սա խոսում է այն մասին, որ նախարարությունը տապալել է գործընթացը և չի ներգգրավվել լուրջ մասնագետներ, որոնք կարող էին տալ ճիշտ խորհուրդներ»:

Արշակ Պապոյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում համաճարակի երկրորդ ալիքն է, նշեց, որ աշխարհում դեռևս նման տեղեկատվություն չկա.

«Ես կուզենայի տեսնել այն մասնագետներին, որոնք կհիմնավորեին, որ երկրորդ ալքի կա, նման բան գոյություն չունի, ամբողջ աշխարհն ասում է՝ առաջին ալիքը չի ավարտվել, մենք ասում ենք՝ երկրորդ ալիքի վրա ենք, նման բան չկա: Շատ սխալ է նաև բացերը գցել բնակչության վրա և ասել, որ պետք է դիմակ կրեք, դա վարակի դեմ պայքարի հետ ոչ մի կապ չունի: Դրա համար նախարարը պետք է գնա և գա մարդ, ով կարողանում է համախմբել բժշկական հանրությանը խնդրի շուրջ, և արագ ժամկետներում խնդիրը լուծվի»:

Բժիշկ համաճարակաբանը, անդրադառնալով այսօր պարետատան նիստից հետո նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ  առանց ախտանիշներով վարակակիրները հիվանդանոցներից տեղափոխվել են իրենց բնակարաններ, և նրանց հետևելու պարտականությունը փոխանցվել է համայնքային պոլիկլինիկաներին, նշեց, որ շատ դեպքերում պոլիկնիկաների բժիշկները պատրաստ չեն այդ օգնությունը տրամադրել որակյալ ձևով և բնական է, որ մարդկանց մոտ առաջանում է դժգոհություներ:

«Առաջնային օղակը պատրաստված պետք է լիներ: Ես այն կարծիքի եմ, որ երբ վարակի դեպքերը շատ քիչ էին, պետք էր տնային վարումը այն ժամանակ ներդնել և ավելի լավ պատրաստել համակարգը, որպեսզի հիմա ավելի լավ պատրաստված լինեին»:

Արշակ Պապոյանի համոզված է, որ դիմակի երկարատև օգտագործումը կարող է ավելի վտանգավոր լինել. «Երբ մարդը մեկ դիմակն ամբողջ օրը կրում է, հետո դնում է գրպանը և ապա նորից դնում, դա որևէ արդյունք չի կարող ունենալ, դիմակի վրա կուտակվող մանրէներն ավելի վտանգավոր են: Չկա նաև գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություն, որ տանը պատրաստված դիմակն ունի նույն արդյունավետությունը, ինչ մյուս դիմակը»:

Արշակ Պապոյանի կարծիքով՝ ցավալի է, երբ խոսվում է համեմատությունների մասին այլ երկրների հետ և փորձ արվում ներկայացնել, թե ամեն ինչ ճիշտ է արված:

«Բերում են այնպիսի երկրների թվեր, որտեղ հիվանդների թիվը մեծ է եղել, օրինակ ԱՄՆ-ը, Իսպանիա: Բայց ինչո՞ւ չեն համեմատվում Վրաստանի, Սլովակիայի, Լատվիայի, Էստոնիայի նման փոքր երկրների հետ, որոնք ունեն քիչ բնակչություն»:

Անդրադառնալով  ՁԻԱՀ-ի կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու՝ Կառավարության որոշմանը՝ Արշակ Պապոյանը նշեց,  որ ՁԻԱՀ-ի կենտրոնը և Նորքի ինֆեկցիոնը ունեն տարբեր ֆունկցիաներ և չէր կարելի միացնել․

«Դեռ այն ժամանակ ասում էինք, որ ձեր ձեռնարկած քայլերը պարունակում են ռիսկեր, ինչը միանգամից չի երևալու, որովհետև ՄԻԱՎ-ի վարակը կորոնավիրուսի նման  վարակ չէ, որ միանգամից վարակվեն, դա տարիների խնդիր է: Այս ամենի հետևանքները մենք հետո ենք տեսնելու»:

Դիտարկմանը, որ ՄԻԱՎ-ով վարակված անձինք գտնվում են ռիսկի գոտում և հարցին՝ արդյո՞ք  նախարարությունը նրանց պետք է առանձնահատուկ  ուշադրություն հատկացնի, վարակաբանը նշեց, որ աշխարհում դեռևս չկա գիտական հետազոտություն, որ ապացուցի, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ավելի արագ են հիվանդանում կորոնավիրուսով, քան այն մարդիկ, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ:

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են