Վերալիցքավորման նպատակով վայրէջք կատարած ինքնաթիռից 150 տոննա հումանիտար բեռ է «կորել»

Վերալիցքավորման նպատակով վայրէջք կատարած ինքնաթիռից 150 տոննա հումանիտար բեռ է «կորել»

Միջազգային Ipress 2020-04-17 23:56:00 8583
dsvmb5lvfsmi7unjh45fgzkr420nb0m7stgc46rpthumb_rd7Jx.jpg

Օրերս Վարշավա մեկնած ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռից 150 տոննա քաշով հումանիտար բեռ է անհետացել: Այս մասին տեղեկացնում է today.kz կայքը:

Հաղորդվել էր, որ ինքնաթիռը Չինաստանից Լեհաստան է տեղափոխելու մի քանի տոննա բժշկական միջոցներ` կորոնավիրուսի դեմ պայքարի համար, սակայն արդյունքում Լեհաստան է հասել 96 տոննա օգնություն: ԶԼՄ-ներն ընդգծել են, որ մինչ Լեհաստան հասնելը ինքնաթիռը միջանկյալ վայրէջք է կատարել Ալմաթիում` վերալիցքավորման համար: Իրավիճակը որոշել են մեկնաբանել Ղազախստանում:

Ալմաթիի միջազգային օդանավակայանից հաստատել են, որ ինքնաթիռը իրոք վայրէջք է կատարել իրենց մոտ, բայց միայն լիցքավորման նպատակով, Ուկրաինայից Չինաստան և Չինաստանից Լեհաստան ճանապարհների ընթացքում: Եվ երկու անգամ էլ լիցքավորման համար բացվել է ինքնաթիռի միայն քթի մասը:

«Տարանցիկ կայանման ընթացքում չարտոնված բեռնաթափումը տեսականորեն անհնար է. ինքնաթիռի քթի մասը բացելու պահին բացի օդանավակայանի տեխնիկական ծառայության աշխատակիցներից այնտեղ գտնվել են նաև անձնակազմի անդամները, գլխավոր օդաչուն, որն անձնական պատասխանատվություն է կրում բեռի պահպանման համար, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության սահմանապահ և մաքսային ծառայությունների ներկայացուցիչները: Բացի այդ, բոլոր կայանները գտնվում են շուրջօրյա տեսահսկողության տակ, բոլոր տեսագրությունները պահպանվում են մեկ ամսվա ընթացքում»,-ասել են օդանավակայանի ներկայացուցիչները:

Բացի այդ, ըստ ղազախական աղբյուրի, լեհական ԶԼՄ-ներում բեռի քաշի մասին տվյալները սկզբից էլ խեղաթյուրված ձևով են ներկայացված եղել:

«Լեհաստանի պետական ակտիվների նախարարությանը հղումով՝ ինքնաթիռը պետք է Լեհաստան տաներ 400 տոննա բեռ, այնինչ ԱՆ-225-ի տարողունակությունը 250 տոննա է: Հրապարակման հեղինակը հաշվի չի առել նաև, որ Լեհաստան են տարվում հիմնականում անձնական պաշտպանության բժշկական միջոցներ` դիմակներ, պաշտպանիչ հագուստ և այլն, այսինքն՝ իրեր, որոնք ծավալով մեծ են, բայց թեթև քաշ ունեն: Հաշվի առնելով այս փաստերը՝ կարծում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»,-եզրափակել են իրենց խոսքն օդանավակայանի աշխատակիցները:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13536

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2283

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 489

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 222

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 213

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

Քաղաքական 210

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Իրադարձային 165

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 159

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Իրադարձային 153

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային 13536

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9264

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3189

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2283

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1131

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 489

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 420

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 342

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»