Ի՞նչու են քաղաքացիները 8-րդ միջոցառման շրաջանակում ավելի պակաս գումար ստանում, քան՝ 68 հազար դրամը

Ի՞նչու են քաղաքացիները 8-րդ միջոցառման շրաջանակում ավելի պակաս գումար ստանում, քան՝ 68 հազար դրամը

Իրավունք Ipress 2020-04-20 20:45:00 4065
277fe8872492f069f464c7dd2a5afff2_cVx6P.jpg

Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մասին որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:

Ծրագրի շրջանակներում աջակցության չափի մասին ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, մանրամանսեր է ներկայացրել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նշենք, որ եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:

Տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Հավելենք, որ աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:

Հիշեցնենք, որ այս ծրագրից շրջանակներում ամենից շատ տուժած ոլորտներ են համարվում․

  • Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • Հանրային սննդի ծառայություններ,
  • Զբոսաշրջային ծառայություններ,
  • Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:

Ավելի ուշ՝ մարտի 16-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ այս ոլորտներն ընդլայվեցին, ներառվեցին նաև հետևյալ ոլորտները՝

  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։

Այստեղ կան նաև բացառություններ տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

Հարկ է նշել, որ աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների: Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են տուժած ոլորտի վարձու աշխատող:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը