Ինչ սովի մասին էր խոսում Ծառուկյանը

Ինչ սովի մասին էր խոսում Ծառուկյանը

Քաղաքական Ipress 2020-06-24 10:57:00 816
tsarukyan-sov_-pobO.jpg

1in.am

Ներքաղաքական դիսկուրսը կլանել է ամեն ինչ, ուշադրությունից դուրս թողնելով իրականում առանցքային հարցերից մեկը՝ Հայաստանի տնտեսական զարգացումները և տնտեսական, մակրոտնտեսական վիճակը:

Իհարկե, այդ իմաստով, գործնականում խնդրի, մեղմ ասած, խնդրի առաջ է ամբողջ աշխարհը, սակայն պետք է նկատել նաև, որ յուրաքանչյուր տնտեսության պարագայում կա դիմադրունակության իր ռեսուրսը, կան, այսպես ասած, առանձնահատուկ գործոններ, որոնք բարդացնում կամ մեղմացնում են հեռանկարները:

Ինչպիսին է վիճակը Հայաստանի դեպքում:

Բարդ է իհարկե ասել, սակայն անկասկած է, որ հեռանկարի համար դա կարևորագույն խնդիրն է, թե ինչպիսի կետում ենք լինելու մի քանի ամիս անց: Գագիկ Ծառուկյանն, օրինակ, հայտարարում է, որ երեք ամիս հետո սով է լինելու: Դա լոկ քաղաքական հռետորաբանություն է հանրային սոցիալ-հոգեբանական զգացումների և զգացմունքների վրա խաղալո՞ւ համար, թե՞ իսկապես կան վտանգներ, որ երեք ամիս անց կարող է լինել սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ խնդիր:

Ի վերջո, մի բան հստակ է, որ կորոնավիրուսի հետևանքով համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը համավարակի հետ զուգահեռ չի մարելու, այլ հակառակը՝ ավելի է նկատվելու: Բանն այն է, որ տնտեսությունները մարտ, ապրիլ, մայիս ամիսների գրեթե ամբողջական պարապուրդների, նաև հետագա ամիսների կիսատության հետևանքները զգալու են, իհարկե, ավելի ուշ: Տնտեսությունն այդպես է, թե՛ ձեռքբերումները, թե՛ հետևանքները շոշափելի են դառնում ժամանակ անց, ոչ անմիջապես: Իսկ սոցիալ-տնտեսական հետևանքը կարող է վերածվել քաղաքական հետևանքի, և սա ևս որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Ըստ այդմ, տնտեսական պատկերի կանխատեսումները կարող են թույլ տալ անել նաև քաղաքական իրողությունների կանխատեսումներ, կամ նույնիսկ արտաքին քաղաքական, որովհետև, մեծ հավանականությամբ, Հայաստանը կունենա արտաքին ֆինանսական օժանդակության կարիք տնտեսական խոշոր անկում թույլ չտալու համար: Եվ այստեղ առաջանում է աղբյուրների հարցը: 2009 թվականին, օրինակ, իրավիճակը փրկելու համար Հայաստանը 500 միլիոն դոլարի պարտք վերցրեց Ռուսաստանից: Որևէ կերպ հնարավոր չէ միարժեք բացառել, որ այդ հանգամանքը իր էական դերը չի ունեցել հետագա քաղաքական և ռազմա-քաղաքական զարգացումներում Հայաստանի ինքնիշխանության էական խափանումների վրա: Ըստ այդմ, հույժ կարևոր է, որ Հայաստանը կարողանա ապահովել ֆինանսական դիվերսիֆիկացված ներգրավումներ տնտեսության շնչառությունը տեղը պահելու համար: Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ այդ խնդիրը համահայկական ջանքով ու միջոցներով լուծելը, սակայն այստեղ, մեծ հաշվով, առկա են ավելի մեծ բարդություններ՝ կապված հենց քաղաքական հանգամանքների հետ, քան արտաքին քաղաքական մակարդակով: Դա գուցե նույնիսկ տարօրինակ է, բայց, թերևս, փաստ: Ընդ որում՝ փաստ, որը մեզ պետք է տա մտորելու տեղիք, թե ինչու է ավելի դյուրին Հայաստանի համար տնտեսական խնդիրներ լուծել արտաքին պարտքերի ներգրավումով, քան համահայկական ռեսուրսի կոնսոլիդացիայով:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն