Գերմանիան մատնեց Չինաստանին. աղմկոտ պատմություն

Գերմանիան մատնեց Չինաստանին. աղմկոտ պատմություն

Միջազգային Ipress 2020-04-28 16:31:00 4698
20200222-medical-workers-carry-patient-to-hospital-in-chuncheon_IvWwo.jpg

Mitk.am-ը գրում է. Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, պատասխանելով խորհրդարանի Կանաչների կուսակցության խմբակցության պատգամավորի հարցմանն, ասել է, որ Չինաստանը դիմել է Գերմանիայի կառավարությանը, խնդրելով դրական արտահայտվել կորոնավիրուսի դեմ պայքարի չինական փորձի առնչությամբ:

ՆԳՆ-ն հայտնում է, որ տեղյակ են առանձին դիվանագետներին Չինաստանի փոխանցած խնդրանքից, սակայն Գերմանիայի Դաշնային կառավարությունը դրան ընդառաջ չի գնացել:

Միաժամանակ, նամակում նշվում է, որ Բեռլինը բազմաթիվ անգամ է գնահատել համաճարակի դեմ Չինաստանի աշխատանքը, բայց նաեւ հայտնել Պեկինին, որ թափանցիկությունը համաճարակի դեմ պայքարի գործում շատ կարեւոր է: Աղմկոտ տեղեկությանը արձագանքել է Բեռլինում Չինաստանի դեսպանատունը, հայտարարելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ Պեկինը այդպիսի խնդրանքով չի դիմել Գերմանիային:

Կվերաճի՞ պատմությունը գերմանա-չինական սկանդալի: Ուժային կենտրոնների շրջանակում ավելի ու ավելի թափ է հավաքում մրցակցությունը, որտեղ օգտագործվում է վարակի հանգամանքը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխման հարցը:

ԱՄՆ դադարեցրել է ֆինանսավորումը, ինչը լուրջ հարված է ԱՀԿ-ին, եւ մեղադրում է այդ կառույցին Չինաստանի օգտին տեղեկություն թաքցնելու համար: ԱՄՆ-ն հայտարարել է հետաքննության մասին եւ ակնարկել ընդհուպ ԱՀԿ ղեկավարությունը փոխելու նպատակի մասին: Դրան զուգահեռ, օրերս վերջին պահին տապալվեց Մեծ 20-ի երկրների տեսաՎեհաժողովը՝ հենց Վաշինգտոնի եւ Պեկինի տարաձայնության պատճառով: Դրան զուգահեռ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայնեցված է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների տեսաՎեհաժողովը եւ մնում է հստակեցնել օրը:

Դրա ընթացքում քննարկվելու է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը: Հատկանշական է, որ Գերմանիան փաստորեն դուրս է մնում այդ շրջանակից, քանի որ մշտական հնգյակն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:

Այդ ֆոնին հետաքրքիր է, որ Բեռլինը փաստորեն «մատնում» է Պեկինին, եւ հետաքրքիր է, թե ով է օգտվելու դրանից՝ ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը, որի առնչությամբ վերջին օրերին կասկածներ էին հայտնվել չինական մամուլում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը