«Գերանդին չենք վերցնելու եւ հնձենք ամեն ինչ».Տեսանյութ

«Գերանդին չենք վերցնելու եւ հնձենք ամեն ինչ».Տեսանյութ

Քաղաքական Ipress 2020-05-11 21:29:00 903
vvvvo_mBnRp.jpg

Դատական համակարգի բարեփոխումների համար ստեղծվելու է Գնահատման հանձնաժողով, որը հետեւելու է, թե դատավորի կողմից որքան է ողջամիտ ժամկետները պահպանվում, դատական ակտերն արդյոք հիմնավորվածության չափանիշներին համապատասխանո՞ւմ են, արդյոք դատավորի կողմից պահպանվո՞ւմ են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները եւ դրա հիման վրա առաջխաղացման ցուցակն է դատավորների վարվելու, որոշելու են վերապատրաստման դասերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Լինելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամներից, որոնք պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Նրանցից 3-ը դատավոր են, իսկ 3-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Սա միտումնավոր է արվում, որպեսզի պրոցեսը թափանցիկ լինի։ Գնահատման հանձնաժողովը հիմա կարգապահական վարույթ կարող է հարուցել, սակայն իր առաքելություն դա չի»,- ասաց նախարարը։

Վարչապետը հարցրեց՝ եթե ֆիքսում ենք, որ դատավորը նախկին դատավճիռներում խախտումներ է արել, ի՞նչ է արվելու այդ դեպքում, Բադասյանն ասաց.

«Եթե չեն անցել վաղեմության ժամկետները։ Տարբեր խախտումների դեպքում, տարբեր վաղեմության ժամկետներ են, ինքն իրավունք ունի դիմելու Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցել եւ դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ։ Եթե հիմա պետք է դիմեն Արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար կամ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի իրավանախորդին, եւ եթե ինքը չունի դիմում, ապա իրավասու չէ որեւէ հարց քննարկել դատավորի կարգապահական պատասխանատվության հետ կապված, ապա Գնահատման հանձնաժողովը եթե տեսնում է դիտավորությամբ կամ կոպիտ ամփութությամբ կատարված խախտումներ դատավորի կողմից, ապա ինքն իրավունք ունի այդ գործը փոխանցել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին»։

Բադասյանը նշեց, որ չի բացառվում որ փորձը չհաջողվի. «Որեւէ մեկը չի խոսում 100 տոկոս հաջողված փորձի մասին։ Կարող ենք բոլոր փորձերը հաշվի առնելով՝ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ հաջողված, ամատարած վեթինգի համակարգ դնել, որն անխուսափելիորեն ռիսկեր է պարունակելու»։

Վարչապետն էլ ասաց, որ գերանդին չեն վերցնելու եւ հնձեն ամեն ինչ. «Մենք համակարգերին շանս ենք տալիս, որպեսզի իրենք այդ խնդիրները լուծեն։ Եթե ամեն ինչ գնա հենց այդպես, արդյունքում կունենանք անկախ համակարգ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը