Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն, «ArmNews FM»-ի տնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ համացանցով մեկ էս էրեխեքի լուսանկարներն են պտտվում։ Էն որ ադրբեջանցի էին բացահայտել, էն որ՝ «մեր հերոսնե՛ր, ձեր ջանին մեռնեմ»։
Իսկ կարելի ա մի հարց. հարգելի սիրելի իմ զգացմունքային ու անհեռատես ազգ ջան, ոչի՞նչ, որ տղաներին որս եք դարձնում: Թիրախ։ Հուշե՞մ, թե էլ ովքեր են մեզ կարդում, թե՞ ոնց: Ասենք, որ էդ ֆոտոն հիմա հայտնվի ադրբեջանական թելեգրամ-ալիքներում՝ մնացած բոլոր հետևանքներով, դուք տե՞ր եք էս երեխեքին, ում «ջանին մեռնում» եք:
Անգամ եթե իրենք, ու իրենց ծնողները տվել են հրապարակման համաձայնություն, մի՛ արեք տենց բաներ։ Փրկե՛ք կյանքեր, մեկ- մեկ մտածեք։ Ցանկալի ա՝ գլխով»: