«Ինչի՞ ես քշում վրես…». Վիճաբանություն և դաժան ծեծ՝ Աբովյանում ճանապարհ չզիջելու և հայհոյելու պատճառով

«Ինչի՞ ես քշում վրես…». Վիճաբանություն և դաժան ծեծ՝ Աբովյանում ճանապարհ չզիջելու և հայհոյելու պատճառով

Իրադարձային Ipress 2020-05-04 13:18:00 11778
ceckrtuq-abovyanum_Q9g0j.jpg

1in.am

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Իգիթ Հ.-ի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ:

32-ամյա Իգիթին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնասվածք հասցնելու, ինչպես նաև՝ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 117 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝  2019 թվականի օգոստոսի  2-ին, ժամը 17-ի սահմաններում Իգիթ Հ.-ն վարել է կնոջ անունով հաշվառված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան ու երթևեկել է Աբովյան քաղաքի Երևանյան փողոցին զուգահեռ երկրորդական ավտոճանապարհով: Նա հասել է Հանրապետության փողոց ու, ըստ մեղադրանքի՝ «խախտելով ճանապարհային երթևեկության ու մարդկային համակեցության կանոնները, չի զիջել Հանրապետության փողոցով երթևեկող Արթուր Մ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենային, իր մեքենան վարել է «Օպելի» վրա, որի վարորդը հնարավոր պատահարը կանխելու համար ազդանշան է տվել, ապա դիտողություն է արել Իգիթին՝ մեքենան վտանգավոր եղանակով վարելու համար»:

Ըստ մեղադրանքի՝ չհանդուրժելով իրեն արված դիտողությունը, Իգիթ Հ.-ն խուլիգանական դրդումներով մեքենան վարելով անցել  է Արթուր Մ.-ի վրած մեքենային, փակել է այդ մեքենայի ճանապարհն ու հայհոյել է վարորդին: Այդ պահին Արթուր Մ.-ի մեքենայում գտնվող Վալերի Մ.-ն՝ Արթուրի որդին, դուրս է եկել մեքենայից ու մեկ անգամ բռունցքով հարվածել է Իգիթին: Վերջինս գնացել է դեպի իր մեքենան, դրա միջից հանել է մետաղական իրանով ու փայտե բռնակով հարմարեցված մահակը, վերադարձել է Արթուրի ու Վալերիի մոտ ու մահակով հարվածել է նրանց: Արթուր Մ.-ի առողջությանը  պատճառել է միջին ծանրության վնաս՝ ձախ ձեռքի մատների ոսկրերի տեղաշարժով կոտրվածքների ու ձախ բազկի արյունազեղման ձևով, իսկ Վալերի Մ.-ի առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ ձախ քունքածոծրակային շրջանի քերծված տեղամասի ու սալջարդ վերքի, ձախ բազկի արյունազեղումների ձևով, ու դիմել է փախուստի:

Իգիթ Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Նախաքննական ցուցմունքում Իգիթ Հ.-ն նշել է, որ դեպքի օրն ինքը մեքենայով ընթանում էր Երևանից Աբովյան: Քանի որ Աբովյանի Երևանյան փողոցը ծանրաբեռնված էր, իսկ ինքը շտապում էր, որոշել է այդ հատվածը շրջանցել զուգահեռ փողոցով: Հասել է Հանրապետության փողոց, որտեղ կանգառում կանգնած էր երթուղային ավտոբուս, դրա հետևում՝ մի «Օպել»: Ինքը ցանկացել է շրջանցել, սեղմել է գազի ոտնակը ու փորձել է անցնել  «Օպելին», բայց լսել է, որ դրա վարորդը հայհոյել է իրեն ու քթի տակ մրթմրթալով՝ շարունակել է ընթացքը: Ինքը ցանկացել է իմանալ՝ ինչ է խոսում այդ մարդը ու ցանկացել է  նաև պատասխան ստանալ հայհոյանքի համար, ընթացել է այդ մեքենայի հետևից, անցել է նրան ու կանգնել: Դուրս է եկել մեքենայից, մոտեցել է «Օպելի» վարորդին, տեսել է, որ նա տարիքով իրենից մեծ է, նկատողություն է արել իրեն հայհոյելու համար ու ի պատասխան՝ ինքն էլ նրան է հայհոյել: Այդ պահին «Օպելի» վարորդի կողքի նստատեղին նստած երիտասարդն ասել է, թե կիջնի ու կհարվածի՝ հայհոյանքի համար, ինքը նորից է հայհոյել, այդ տղան դուրս է եկել մեքենայից, հարվածել է իրեն՝ գլխի շրջանում: Իր ու այդ տղայի միջև քաշքշուկ է սկսվել: «Օպելի» վարորդն էլ է դուրս եկել մեքենայից, սկսել է քաշքշել իրեն: Վախենալով, որ այդ երկուսը իրեն ծեծի կենթարկեն, ինքը գնացել է դեպի իր մեքենան, այնտեղից վերցրել է մի պլաստամասսայից խողովակ, կանգնել է իր հետ վիճողների դիմաց ու պահանջել է, որ հեռանան: Բայց երիտասարդը ձեռքը գցել է խողովակից, փորձել է վերցնել: Ինքն ուժով հետ է քաշել խողովակն ու մեկ անգամ հարվածել է իր դիմաց կիսադեմով կանգնած երիտասարդին: Հարվածից հետո երիտասարդը մի կողմ է գնացել ու խոսել է ինչ-որ անձանց զանգելու, դեպքի վայր կանչելու մասին: Հետագա բարդություններից խուսափելու համար ինքը նստել է իր վարած մեքենան ու հեռացել է: Իգիթը պնդել է, թե ինքը «Օպելի» վարորդին չի հարվածել:

Վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարել է, որ այս պետության մեջ «եթե քեզի խփեն, դու բան պիտի չկարողանաս անել»:

Տուժող Արթուր Մ.-ն հայտնել է, որ դեպքի պահին իր մեքենայում էին իր որդին և մեկ ուղևոր: Վերջինս մեքենան կանգնելուց հետո իջել ու հեռացել է: Ամեն բան սկսվել է նրանից, որ ամբաստանյալը մեքենան վարել է իր մեքենայի ուղղությամբ: Ինքը ձայնային ազդանշան է տվել ու ասել է. «Ինչի՞ ես իմ վրա քշում»: Մեքենայի պատուհանը բաց էր: Ամբաստանյալը մեքենայով կտրուկ արգելափակել է իր մեքենայի ճանապարհը, կանգնել, իջել է մեքենայից, հայհոյել, փորձել է հարվածել իրեն: Երբ նա իրեն հայհոյել է, իր որդին իջել է մեքենայից, քաշել է ամբաստանյալի ձեռքից ու մի անգամ բռունցքով հարվածել է նրան: Իր որդու և ամբաստանյալի միջև քաշքշոց է սկսվել: Հետո աբաստանյալը մոտեցել է իր մեքենային, մետաղե ձող է հանել, մի քանի անգամ հարվածել է իր տղայի գլխին, իր տղան ամբողջությամբ արյուն էր: Ինքն իջել է մեքենայից, փորձել է միջամտել, բայց ամբաստանյալը մետաղե մահակով հարվածել է իր ձեռքերին մի քանի անգամ: Հետո նա նստել է մեքենա ու հեռացել է: Շտապօգնություն են կանչել, իրեն ու որդուն տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տուժողի՝ դեպքը տևել է մոտ քսան րոպե: Հավաքվածներից ոչ ոք չի օգնել, միայն մի ծաղկավաճառ կին է հետո մոտեցել ու ներողություն է խնդրել, որ չի կարողացել օգնել: Իրենց մեքենաները ճանապարհի մեջտեղում էին կանգնած, երթևեկող մեքենաները մի կերպ էին շրջանցում, բայց ոչ ոք չէր միջամտում:

Դատարանը հաշվի է առել, որ պատիժ նշանակելու պահին Իգիթ Հ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 9 և 3  տարեկան:

Դատարանը որպես Իգիթ Հ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ Իգիթ Հ.-ի մոտ առկա է ծանր գանգուղեղային վնասվածք, ծոծրակոսկրի գծային կոտրվածք՝ անցումով գանգի հիմ: Գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Իգիթ Հ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2 –րդ մասի 6-րդ կետով և 117 հոդվածով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում  3 ամիս ժամկետով և տուգանք՝  50 հազար դրամի չափով:

Իգիթ Հ.-ի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել  ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ Իգիթ Հ.-ի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ճանաչելով նրա անմեղությունը, կամ՝ Իգիթ Հ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն՝  սահմանելով փորձաշրջան:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն