Լեզվի կոմիտեն հորդորում է պետական մարմիններին անտեսել քաղաքացիների լատինատառ նամակները

Լեզվի կոմիտեն հորդորում է պետական մարմիններին անտեսել քաղաքացիների լատինատառ նամակները

Քաղաքական Ipress 2020-04-18 17:02:00 1137
zmmvneunhssklzzsvdos_JsyYg.jpg

Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հորդորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ընթացք չտալ և անտեսել այն քաղաքացիների էլեկտրոնային նամակները, որոնք գրում են լատինատառ, ռուսատառ, խառնատառ հայերենով:

Այս մասին Գյուրջինյանն ասաց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի  հետ տեսակապով զրույցի ընթացքում:

«Համավարակը մի շատ վտանգավոր բան բացահայտեց: Եթե առաջ հանրային (սոցիալական) ցանցերում  տեսնում էինք լատինատառ, ռուսատառ կամ  խառնատառ գրություններ և մարդկանց հորդորում էինք անցնել հայատառի, փորձում էինք  անտեսել այդ գրառումները,  և դա անձնական դաշտում էր, ապա հիմա ահավոր մի բան է նկատվում: Այդ մասին լեզվի կոմիտեն հատուկ կոչ ուղղեց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչո՞ւ, որովհետև  այս շրջանում, երբ քաղաքացիների հետ հաղորդակցումը հիմնականում առցանց եղանակներով է՝ էլեկտորնային նամականեր և այլն, նկատվեց, որ լատինատառ, ռուսատառ, խառնատառ գրությունների հեղեղ է: Նման նամակներ են ուղարկվում պետական մարմիններին, և մենք կոչ արեցինք, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ընթացք չտան և անտեսեն այդ գրությունները, այլապես խայտառակ մի բան կլինի»,-շեշտեց Գյուրջինյանը:

Նա հիշեցրեց, որ մենք ունենք սահմանադրություն, լեզվի մասին օրենք. հայերենը պատկերացնում ենք միայն և միայն մեսրոպատառ, և մենք մեր պետությունում տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիներն անպատասխանատու քայլեր են անում, որն անհարգալից վերաբերմունք է հայոց լեզվի նկատմամբ և միաժամանակ օրենքի խախտում է:

«Եթե պետական մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինն արձագանքեն լատինատառ, ռուսատառ, խառնատառ հայերեն գրառումներին, դա օրենքի խախտում է և ենթադրվում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն: Գործավարությունը Հայաստանում  հայերենն է, իսկ հայերենը ենթադրում է  հայատառ գրություն»,-շեշտեց նա:

Լեզվի կոմիտեի նախագահի հավաստիացմամբ՝ եթե անգամ պատասխանատվության հանգամանքը չլիներ, անպատկերացնելի է, որ 21-րդ դար հասած պետականություն ունեցող մեր ազգի ներկայացուցիչներն այսպես են վարվում հայոց լեզվի հետ: Նա հիշեցրեց, որ հիմա հայատառ գրելու բոլոր տեխնիկական միջոցները կան:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը