ԱՄՆ-ում այս սխալն արել էին դեռ հունվար-փետրվարին, մինչև հիմա հետևանքների տակից չեն կարողանում դուրս գալ․ հիմա նույնը մեզ մոտ է

ԱՄՆ-ում այս սխալն արել էին դեռ հունվար-փետրվարին, մինչև հիմա հետևանքների տակից չեն կարողանում դուրս գալ․ հիմա նույնը մեզ մոտ է

Իրադարձային Ipress 2020-05-18 12:43:00 5646
xb39b8601d48ce8622b99f4e37718e6b8jpgpagespeedicsbgvwmoc5r_PL3mf.jpg

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարակի տարածման արագացման ֆոնին թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակն արագորեն ընդլայնվեր։

Ըստ էության, լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն էր, որ այս ամեն ինչից առանց աղետալի կորուստների դուրս գալու ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին։

Ի՞նչ է անում առողջապահության նախարարն այս իրավիճակում։ Կտրուկ ավելացնում է թեստավորման ծավալնե՞րը։ Նոր լաբորատորիանե՞ր է պատրաստում։

Ո՛չ։ Նա արգելում է մասնավոր լաբորատորիաներին կորոնավիրուսի թեստավորում անցկացնել։

ԱՄՆ-ում այս սխալն արել էին դեռ հունվար-փետրվարին, մինչև հիմա հետևանքների տակից չեն կարողանում դուրս գալ, ռուսները մոտավորապես ապրիլի սկզբներից հասկացան, որ «միայն պետությունը կարող է թեստեր անել» մոտեցումը սխալ է։

Ամիսներ անց նույն հանրահայտ էշությունը եթե կրկնվում է Հայաստանում, հարց է առաջանում՝ իսկ գուցե հատո՞ւկ են անում։ Գուցե ինչ-որ ֆինանսական շահե՞ր կան։ Մանավանդ որ նախարարության հաղորդագրությունում շեշտը դրված է այսպես. «Թեստերը պիտի լինեն անվճար, իսկ վճարովիներն անորակ են»։

Էժան մանիպուլյացիա է սա, նախ, քանի որ ոչ մի թեստ, այդ թվում՝ և պետական թեստերը, անվճար չեն։ Դրանց համար պետբյուջեից է վճարվում։ Եւ կարծես թե ժամանակն է արդեն, որ մամուլը սկսի հետաքրքրվել այդ «անվճար թեստավորման» գներով ու ծավալներով։

Երկրորդը, եթե ինչ-որ լաբեր անորակ թեստեր են օգտագործում կամ պատշաճ ձևով չեն աշխատում, պահանջների ցանկ ներկայացրեք, սերտիֆիկացրեք և այլն, ոչ թե բոլորին արգելեք։

Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը