ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներն են հակաահաբեկչական կոալիցիաներ ստեղծել և ինչ կտա այն. Հարությունյանի հայտարարության հետքերով

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներն են հակաահաբեկչական կոալիցիաներ ստեղծել և ինչ կտա այն. Հարությունյանի հայտարարության հետքերով

Բանակ Ipress 2020-10-07 14:40:00 3147
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arayik-haruytyunyan-arcax_XHojq.png

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով ձևավորել միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա: Նա մասնավորապես նշել է. «Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետևանքների մասին հիշողությունները։ Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։

Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։ Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչ բնորոշում է տրված ահաբեկչություն ասվածին:  ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշման մեջ ասվում է.  «Ահաբեկչությունը  կոնկրետ խմբի կամ անձի կողմից դիտավորյալ անօրինական գործողությունն է, որը կամ որի հետևանքով սպանվում են անհատներ, կամ վնաս է հասցվում պետական կամ սեփական ունեցվածքին (այդ թվում հասարակական) և այլն»:

Իսկ ահաբեկչության դեմ պայքարի ինչպիսի փորձ կա աշխարհում: Ահաբեկչության դեմ համակարգված պայքար միջազգային հանրությունը սկսվել է 1934թ-ից: 1937-ին ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի առաջին կոնվենցիան: Հակաահաբեկչական պայքարը նոր փուլ թևակոխեց 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած: Ընդունվեցին՝ 1963-ի Տոկյոի, 1970-ի Հաագայի, 1971-ի Մոնռեալի կոնվենցիաները: 1996-ից ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվեց ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտե: Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն նաև ներպետական և միջազգային մասնագիտական կառուցներն ու նրանց միջև փոխգործակցությունը: ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող մարմիններից են՝ «ազգային անվտանգության խորհուրդը», «ներքին անվտանգության խորհուրդը», «ազգային հակաահաբեկչական կենտրոնը», «ազգային ահաբեկչական վերահսկման կենտրոնը» և այլն: Եվրոպական պետություններում ահաբեկչական պայքարով զբաղվում են՝ «Եվրոպոլը», «ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը», «ահաբեկչության դեմ պայքարի համակարգող խորհուրդը», «ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը» և այլն:

2015 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 34 մուսուլմանական երկրներ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա են ստեղծել: Ռազմական գործողությունները համակարգելու համար միացյալ շտաբը տեղեկայվել էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում: Կոալիցիայի մեջ մտել են 34 իսլամական երկրներ, այդ թվում` Արաբական Միացյան Էմիրությունները, Թուրքիան, Եգիպտոսը, Լիբանանը, Մալայզիան, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը և այլն:

2016 թվականին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա ստեղծելու կարևորության մասին նշել էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինս նշել էր, թե այդ խնդիրը կարելի է լուծել` առաջին փուլում ստեղծելով անվտանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ցանցային փոխգործակցություն` ՄԱԿ-ի կողմից խիստ համակարգման պայմաններում: Բացի այդ, Բորդյուժայի կարծիքով, պետք էր համախմբվել այն պետությունների շուրջը, որոնք իրենց ցուցադրել են որպես ահաբեկչության դեմ պայքարող ազնիվ ու անշահախնդիր մարտիկներ:

Իսկ այս տարվա մարտին Ֆրանսիան և նրա դաշնակիցները Մալիում ստեղծեցին  հակաահաբեկչական նոր խմբավորում: Նշվում է, որ բացի Ֆրանսիայից, խմբավորման աշխատանքներին միացել են Գերմանիան, Բելգիան, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Էստոնիան, Մալին, Նիդեռլանդները, Նիգերը, Նորվեգիան, Պորտուգալիան, Շվեդիան և Չեխիան։ Խմբի ձևավորումը սկսվել է Մալիայի և Նիգերիայի իշխանությունների խնդրանքով: Նախատեսվում է, որ խումբն ամբողջությամբ կսկսի գործել 2021 թվականի մեկնարկին:

Եվ ահա, երեկ էլ այդպիսի կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Поделиться
Класс
Send
gagik-surenyan_aSFv4.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան