Ահա և վերջ․ ինչ է սպասվում Հայաստանում

Ահա և վերջ․ ինչ է սպասվում Հայաստանում

Հասարակական Ipress 2020-05-02 12:34:00 8952
arsen-torosyan_vbVk6.jpg

1in.am

Հայաստանի կառավարությունը ազդարարել է կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մայիսի 4-ից գրեթե ամբողջությամբ չեղարկելու մասին: Իհարկե, տնտեսական գործունեության որոշակի տեսակներ, մասնավորապես առևտրի կենտրոններ կշարունակեն մնալ փակ, կբացվեն միայն բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, փակ կմնան կրթական հաստատությունները, այդուհանդերձ, գործունեության տեսակները զգալի մասով կթույլատրվեն, կթույլատրվի Հայաստանի տարածքով քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Մեծ հաշվով, ծավալը թույլ է տալիս ասել, որ դե ֆակտո չեղարկվում է կարանտինը, թեև արտակարգ դրությունը դեռևս ուժի մեջ է մինչև մայիսի 14: Մինչդեռ, կառավարության այդ որոշմանը զուգահեռ աճում է վարակվածների վիճակագրությունը: Իհարկե ոչ բռնկուն, թռիչքաձև, սակայն աճում է: Դրա հետ մեկտեղ, անկասկած է, որ կարանտինի պայմաններում օրական տասնյակ միլիոն դոլարներով աճում է նաև Հայաստանի տնտեսական կորուստը: Իսկ տնտեսական կորուստը շղթայաբար անդրադառնում է ամեն ինչի և բոլորի վրա:

Եվ այստեղ հետևանքի հարցում մեկնաբանությունն ավելորդ է: Եվ ավելորդ է պատկերացնել անգամ, որ Հայաստանն ի վիճակի է համբերել և կրել այդ կորուստները, երբ խոսվում է, որ կորոնավիրուսը աշխարհում կմնա առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

Եվ ուրեմն, անկասկած է, որ փակվելով՝ պայքարը ոչ թե պայքար է, այլ թուլացում, համընդհանուր թուլացում, ինչը վարակը չի բուժելու, չի չեղարկելու, բայց բերելու է նաև այլ խնդիրներ: Ըստ այդմ, անկասկած է, որ կայացվում է Հայաստանի համար անհրաժեշտ որոշում, ինչը, սակայն, քաղաքացիներին ոչ թե պետք է թուլացնի և հաճույք պատճառի, այլ ավելի զգաստացնի և դարձնի պատասխանատու: Որովհետև, ի վերջո չեղարկվում է կարանտինը, բայց վարակը չեղարկված չէ: Հետևաբար, որպեսզի կարճ ժամանակ անց ազատությունը դարձյալ հարկ չլինի չեղարկել արտառոց պատկերի պատճառով, անհրաժեշտ է ազատությունը վայելել պատասխանատվությամբ՝ անձնական և հավաքական պատասխանատվությամբ:

Անհրաժեշտ է պահպանել մեր տարեցներին, և քրոնիկ հիվանդություն ունեցող մեր ընկերներին ու ընկերուհիներին, անհրաժեշտ է պահպանել մի քանի շատ պարզ կանոն՝ լվացվել հաճախ, ախտահանել ձեռքերը հաճախ, կրել դիմակ փակ և խիտ տարածությունում, և պահել հեռավորություն, որտեղ խոսքը 1-2 մետրի, ոչ թե կիլոմետրի մասին է: Չկա որևէ բարդ կանոն, կա ընդամենը հանրային ու անձնական պատասխանատվության բարդությունը, որը միշտ եղել է մեր հասարակության աքիլլեսյան գարշապարը:

Մյուս կողմից, սակայն, մեր հանրությունն արտառոց իրադրություններում դրսևորում է բացառիկ որակներ, մենք դա տեսել ենք արցախյան առաջին շարժմանն ու պատերազմին, մենք դա տեսել ենք Ապրիլյանին, մենք դա տեսել ենք թավշյա հեղափոխությանը: Մենք այդ վիճակներում դառնում ենք պատասխանատու, միմյանց հանդեպ հոգատար, ուշադիր, կարգապահ: Ցավոք, ամենևին ոչ լավ կամ ոգևորիչ առիթով, այդուհանդերձ, մենք ունենք մեր լավագույն որակները դարձյալ արթնացնելու հնարավորություն, Հայաստանը որպես ապրող օրգանիզմ միշտ արթուն պահելու համար: Պահենք Հայաստանը և դրանով պահպանենք մեր ազատությունը Հայաստանում:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն