ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել

ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել

Քաղաքական Ipress 2020-07-04 13:41:00 3513
aac_Jdl-J.jpg

Hraparak.am-ը գրել է.

Մենք տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։

Նրա հետ միասին դիմում է գրել նաեւ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում են ԱԱԾ ամենակարեւոր պաշտոնները։

Մենք տեղեկացանք, որ նրանք վաղուց՝ դեռ Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում եւ կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Մեր տեղեկություններով, սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու։

Բայց ամենացավալին այն է, որ այնքան է բարդացել ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնելը եւ այս կառույցն այնքան է հեռացել իր բուն առաքելությունից, որ բարձր պաշտոններում ոչ մեկը չի ուզում աշխատել։ Հիմա այս թափուր հաստիքները լրացնելու խնդիր ունեն։

Արգիշտի Քյարամյանը հակված է եղել իր տեղակալ նշանակել ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարին՝ Միքայել Համբարձումյանին, սակայն, մեր տեղեկություններով, վարչապետը դեմ է եղել։

 Իսկ պատճառն այն է, որ մի քանի ամիս առաջ Համբարձումյանը լուրջ կիքս է տվել։ Վարչապետը հանձնարարական է իջեցրել հսկողություն սահմանել ԱԺ պատգամավորների նկատմամբ։

Այդ հանձնարարությունը ծածուկ՝ օպերատիվ եղանակով իրականացնելու փոխարեն Համբարձումյանի դեպարտամենտը բաց է աշխատել՝ պատգամավորներից պահանջել են իրենց օգնականների, ընտանիքի անդամների տվյալները, կոնտակտները, երբ ԱԺ-ից հարցրել են, թե՝ ինչու, ուղիղ ասել են՝ վարչապետի հանձնարարականն է։

Այս բացթողումը ճակատագրական դեր է խաղացել Համբարձումյանի կյանքում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը