19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար. Լուսանկարներ

19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար. Լուսանկարներ

Բանակ Ipress 2022-10-09 17:32:00 1359
Հետևեք մեզ՝ Telegram-ում
tigran-babikyan_a_ck3.jpg

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Բաբիկյանը։ 19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել է 2021 թվականի ամռանը։ Սկզբում ծառայել է Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։

«Տիգրանը վերջին անգամ հորեղբոր որդու հետ է խոսել՝ կեսգիշերին։ Ասել, որ հեռախոսն անջատում է, ու դրանից հետո այլեւս չի ստացվել հետը կապվել։ Մենք հարեւան դիրքի դիտարկողից իմացել ենք, որ իրենց դիրք ադրբեջանցիների են մտել։

Մենք էլ իր ստացած վնասվածքներից ենթադրում ենք, որ պայթեցրել է նռնակով գերի չընկնելու համար։ Մեր տեղեկություններով սեպտեմբերի 13-ի լուսադեմին է զոհվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։

Համայնքի ղեկավարը հիշում է՝ Տիգրանը բարի էր, ժպտադեմ ու դաստիարակված։ Սիրողական մակարդակում զբաղվում էր բռնցքամարտով։ Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր։

Տիգրանը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

 

Поделиться
Класс
Send
kiranc_BZ9iY.jpg

Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ

inna-gosh_JDwNL.jpg

Վերջ. Արդյոք Իննան ու Գոշը բաժանվել են

nikol-pashinyan_GArpk.jpg

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

arev-vracyan_LinvG.jpg

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ Նոր մանրամասներ

hamacancy-caxrum-e_gVcVU.jpg

Համացանցը խռխռոցով ծաղրում է Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին. Տեսանյութ

iravichaky-kirancum_PcINH.jpg

Իրավիճակը Կիրանցում նորից լարված է․ Ինչ է կատարվում

dolar-rubli_PDSzm.jpg

Դոլարի և ռուբլու նոր փոխարժեք սահմանեց ԿԲ-ն

arexcvacayin-depq-1_qU1zR.jpg

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ Հայտնաբերվել է 2 մարմին, կա 2 վիրավոր

zinvor-e-viravorvel-1_Jm5Sv.jpg

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

larvac-iravichak-1_CA-nE.jpg

«Ձեռս թող արա», «Մի գոռա». լարված իրավիճակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

jranjatum-1_5B9E8.jpg

Ապրիլի 25/26-ին ջուր չի լինելու

anna-hakobyan-1_yTUb4.jpg

Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը