Կառավարությունը մարտի 26-ին որոշում կընդունի (թարմացում՝ որոշումն ընդունվել է) վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Նախագծի մշակումը պայմանավորված է գործող որոշումը Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Փոփոխություններ կլինեն թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակում, քննության ժամանակում, թե՛ գործանական քննության՝ վարումների վայրերի ու ժամանակի հարցերում:
Մանրամասները՝ ստորև ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով կարգավորվում են վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայական (այսուհետ' վարորդական վկայական) տալու (այդ թվում' վարորդական վկայականը փոխանակելու և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու) և դրա հիման վրա միջազգային վարորդական վկայական տալու գործընթացները:Սույն կարգի իմաստով քննական մարմին է համարվում ճանապարհային ոստիկանության վարչական մասը և տարածքային այն ստորաբաժանումը, որն օժտված է համապատասխան լիազորություններով:
Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց' «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «AM», «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար:Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից'
1) «A», «B», «C», «D» կարգերի ու «AM», «A1», «B1», «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար' տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա. 2) «BE», «CE», «DE» կարգերի ու «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար, ինչպես նաև որևէ կարգի կամ ենթակարգի վարորդական վկայական ունեցող անձի կողմից այլ կարգի կամ ենթակարգի (բացառությամբ «D» կարգի և «D1» ենթակարգի) տրանսպորտային միջոց վարելու համար' գործնական քննության արդյունքի հիման վրա. 3) «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու համար' տեսական քննության և այդ կարգի տրանսպորտային միջոց շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու մասին տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով»: Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը' մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը: ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ Որակավորման տեսական և (կամ) գործնական քննությունների ընդունումը տարբեր քննական մարմիններում արգելվում է:Քննական մարմինները թույլ չեն տալիս անձին մասնակցել որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում (այդ թվում էլեկտրոնային):Վարորդական իրավունքի վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու) համար դիմած անձին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1․3-րդ և 1․7-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկում են պոլիկլինիկական հաստատություն' հայտնաբերված հիմքի կապակցությամբ սահմանված կարգով բժշկական հավատարմագրում անցնելու համար, որի դեպքում՝
1) եթե բժշկական հավատարմագրման արդյունքում տրված տեղեկանքով վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու) համար դիմած անձի մոտ հայտնաբերվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում, ապա դիմած անձին չի թույլատրվում մասնակցել որակավորման քննություններին (վարորդական վկայականը չի փոխանակվում կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը չի տրամադրվում).
2) բժշկական հավատարմագրման արդյունքում տրված տեղեկանքով վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու) համար դիմած անձի մոտ հայտնաբերվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում կամ սահմանափակում, ապա որակավորման քննությունները ընդունվում են ցուցումին կամ սահմանափակմանը համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու համար (վարորդական վկայականը փոխանակվում է համապատասխան նշումով վարորդական վկայականով, իսկ կորած վարորդական վկայականի կրկնօրինակի փոխարեն տրամադրվում է համապատասխան նշումով վարորդական վկայական): Որակավորման քննությունները վարորդի թեկանծուն հանձնում է անձամբ՝ երկու փուլով'
1) տեսական քննություն' տեսական գիտելիքների ստուգում.
2) գործնական քննություն'
ա. «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրանց բացակայության դեպքում' ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.
բ. «B» կարգի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգում միայն ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.
գ. «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում գործնական վարման հմտության և վարքագծի ստուգում ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:
Որակավորման քննություններն ընդունվում են քննական մարմնի աշխատողի կողմից, ով ունի այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, որոնց համար անցկացվելու է քննությունը (բացառությամբ տրոլեյբուս վարելու վարորդական վկայականի համար անցկացվող տեսական քննության) և անցել է համապատասխան վերապատրաստման դասընթաց, ստացել որակավորում:
ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ «A», «B», «C», կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետ' ցանկ) 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը՝ օրենքով նախատեսված դեպքում նաև բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք, իսկ «D» կարգերի ու «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար' նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բժշկական հավատարմագրում անցնելու մասին տեղեկանք:
Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունն ստուգելուց հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ, և, անձի տվյալները սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ցանկերում առկա չլինելու, ինչպես նաև նրա մոտ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, անձը նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով:
Տեսական քննությունը սկսելուց առաջ քննությունն ընդունող աշխատողը քննություն հանձնողին բացատրում է քննության անցկացման կարգը:Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն (վարորդի թեկնածուի ընտրությամբ) լեզվով կազմված համակարգչային թեստերի միջոցով'
1) հոգեբանական թեստ.
2) գիտելիքների ստուգման թեստ:
Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից, իսկ գիտելիքների ստուգման թեստը' պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:Թեստերի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից' պատահական ընտրության միջոցով:
Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը (փոփոխությունների դեպքում' նաև փոփոխությունները) կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: Նոր հարցերը գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո:
Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից'
1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում' 2 հարց),
2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝ ա. N 1 հավելվածից (յուրաքանչյուր թեստում' 15 հարց), բ. N 2 հավելվածից (յուրաքանչյուր թեստում' 2 հարց),
3) հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում' 1 հարց): Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:Տեսական քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան, ընդ որում' գիտելիքների ստուգման թեստի հարցերին թույլատրվում է պատասխանել միայն հոգեբանական թեստի բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում:
Տեսական քննության ավարտից հետո անձին վերադարձվում են ցանկի 1-ին, 2-րդ (ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը' «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո), 5-րդ և 6-րդ կետերով (եթե 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են) նախատեսված փաստաթղթերը:Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում քննության արդյունքներն անմիջապես կցվում են անձի' վարորդական վկայական ստանալու էլեկտրոնային գործին և նրան թույլատրվում է մեկ տարվա ընթացքում մասնակցել գործնական քննությանը:Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով' կրկին մասնակցել տեսական քննությանը: ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած, և անձը սույն կարգով սահմանված կարգով կրկին պետք է հանձնի տեսական քննությունը:Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ'
1) «D» կարգի և «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար' նաև ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.
2) «BE», «CE», «DE» կարգերի և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար' նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: «BE», «CE», «DE» կարգերի և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությանը մասնակցելու համար սույն կարգի 25-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունն ստուգվելուց հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ, և, անձի տվյալները սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ցանկերում առկա չլինելու, ինչպես նաև նրա մոտ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, անձը նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով:Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ու վարքագիծն այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերի:Գործնական քննության անցկացման գործընթացը ենթակա է տեսաձայնագրման համապատասխան սարքավորումների միջոցով, որոնք տեղադրվում են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցներում և (կամ) դրանց վրա (բացառությամբ կցորդի):
Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին:Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի ու ենթակարգերի' գործնական քննություններն ընդունվում են մեխանիկական փոխհաղորդակով, կամ անձի ցանկությամբ ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներով, որի վերաբերյալ վարորդական վկայականում կատարվում է համապատասխան նշում: Նման նշում պարունակող վկայականները վավերական են միայն ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոցներ վարելու համար: Գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով'
1) «AM» ենթակարգ' մոպեդով և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներով,
2) «A1» ենթակարգ' երկանիվ թեթև մոտոցիկլով՝ մինչև 125 սմ խորանարդ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 ԿՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլ,
3) «A» կարգ' երկանիվ մոտոցիկլով՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված մոտոցիկլների,
4) «B1» ենթակարգ' տրիցիկլերով և քվադրիցիկլերով,
5) «B» կարգ' թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով,
6) «C1» ենթակարգ' 3500 կգ-ից մինչև 7500 կգ ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով,
7) «C» կարգ' 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով,
8) «D1» ենթակարգ' բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով,
9) «D» կարգ' բացի վարորդի նստատեղից՝ ավելի քան 16 նստատեղ ունեցող ավտոբուսով.
10) «BE» կարգ' սույն կետի 5-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,
11) «C1E» ենթակարգ' սույն կետի 6-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,
12) «CE» կարգ' սույն կետի 7-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,
13) «D1E» ենթակարգ' սույն կետի 8-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով,
) «DE» կարգ' սույն կետի 9-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցի քարշակով շարժակազմով կամ համակցված ավտոբուսով: Միաժամանակ'
1) «B» և «C» կարգերի կամ «C» կարգի և «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով.
2) «B» կարգի և «C1» ենթակարգի կամ «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցով.
3) «BE» և «CE» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «CE» կարգի տրանսպորտային միջոցով.
4) «BE» կարգի և «C1E» ենթակարգի կամ «B1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում գործնական քննությունն ընդունվում է «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցով: «T» կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, որի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:Գործնական քննությունը դրական չհանձնած անձը կարող է սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով' կրկին մասնակցել գործնական քննությանը:
«A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուն պետք է կարողանա կատարել «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 1 ձև) մեջ նշված գործողությունները:
«A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով քննությունը համարվում է դրական հանձնված, եթե «A» կարգի, «AM» և «A1» ենթակարգերի տրանսպորտային միջոցով գործնական քննության քննական թերթիկում նախատեսված գործողություններից առնվազն 13-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ: