Ռազմարդյունաբերության բաղադրիչը՝ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում. Տեսանյութ

Ռազմարդյունաբերության բաղադրիչը՝ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում. Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-07-30 20:46:00 183
boo_DTMqN.jpg

Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը հավանության արժանացավ ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 13 տարի առաջ: Ռազմավարության նոր հայեցակարգում նշվում է, որ պաշտպանական ոլորտում նպատակներին հասնելու համար Հայաստանը շարունակելու է արդիականացնել զինված ուժերը, զարգացնել կարողությունները: 1lurer.am-ը ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հիմնական շեշտադրումների շուրջ զրուցեց ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի հետ:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն, անդրադառնալով փաստաթղթի «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» ենթագլխին, առանձնացրեց շեշտադրումը, որով նշվում է, որ զարկ է տրվելու ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին:

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

«Սրանից բխող այն խնդիրները, որոնք արդեն դրվել են ռազմարդյունաբերության առջև՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք գիտատեխնիկական և տեխնոլոգիական գործընթացներին: Առավել շատ պետք է փորձենք արդեն տարվող մտքի աշխատանքերը համալրել: Նոր լուծումներ են սպասվում տեխնիկայի՝ հատկապես ռազմական տեխնիկայի ներդրման, արդիականացման կամ արտադրման ուղղությամբ»,-ասաց Դավթյանը:

Ռազմավարության հայեցակարգում Արտակ Դավթյանը նաև առանձնացրեց այն, որ ընդգրկուն կերպով մատնանշվում են նաև ռազմարդյունաբերության խնդիրները: Առաջնային խնդիրներից է համապատասխան ծրագրերի կազմումն ու պլանավորումը, որոնք կապահովեն ռազմավարության հստակ կատարումը ռազմարդյունաբերական ոլորտում: Խնդիրներից մեկն էլ, ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի խոսքով, իրավական փաստաթղթային հարցերի լուծումն է: Նա նշեց, որ իրավական, նորմատիվային փաստաթղթերի տեսանկյունից աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի կարգավորվեն բոլոր հարաբերությունները, ինչը նաև կհեշտացնի աշխատանքները: Դավթյանը կարևորեց նաև պետության աջակցության տրամադրումը ռազմարդյունաբերության ձեռնարկություններին ու կազմակերպություններին՝ անկախ սեփականության ձևից, որպեսզի կարողանան ռազմական արտադրանք տալ:

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

«Հիմնական շեշտը մեզ մոտ այսօր դրված է անօդաչու թռչող սարքերի, օպտիկա- էլեկտրոնային միջոցների, պետավտոտեսչության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների վրա, որոնք նախատեսում են միայն բարձրակարգ մասնագետների առկայություն, գիտական միտք: Բացի դա, պահանջվում են նաև տեխնոլոգիական և տեխնիկական բազմաթիվ լուծումներ՝ հենվելով այսօրվա գոյություն ունեցող մեր առաջատար տեխնոլոգիաների վրա: Այդ ուղղությամբ մենք համագործակցում ենք և՛ տեղի արտադրողների հետ, և՛ ընդլայնում ենք կապերը մեր գործընկերների հետ դրսում»,-ասաց Արտակ Դավթյանը:

Ռազմարդյունաբերության գիտատեխնիկական, տեխնոլոգիական ներկա զարգացավածությանն անդրադառնալով՝ Դավթյանը նշեց, որ թեև այսքան տարի աշխատանք տարվել է, բայց ընդհանուր համատեքստում կարելի է ասել, որ արվում են այդ ուղղությամբ առաջին վստահ քայլերը:

«Վերջին դեպքերի ժամանակ մեր զինված ուժերի կողմից կիրառվեցին սպառազինության, ռազմական տեխնիկայի մի շարք նմուշներ, որոնք ամբողջությամբ կա՛մ արդիականացվել էին, կա՛մ պատրաստվել էին մեր ռազմարդյունաբերության կողմից: Դրանք ցուցաբերեցին բարձր արդյունքներ և միևնույն ժամանակ ի հայտ բերեցին որոշակի խնդիրներ, թերություններ, որոնց ուղղությամբ, բնական է, պետք է աշխատենք, որպեսզի ամբողջությամբ ապահովենք այն խնդիրները և պահանջները, որոնք դրվում են զինված ուժերի կողմից և ժամանակակից մարտական գործողություններ վարելու տեսանկյունից»,- ընդգծեց Դավթյանը:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը նաև շեշտեց, որ տեխնիկական արտադրանքների և ծառայությունների մատուցմամբ նպաստելու և աջակցելու են այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք կառաջադրեն զինված ուժերը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը