Որ բանկերն են հետաձգել վճարումների ժամկետները

Որ բանկերն են հետաձգել վճարումների ժամկետները

Հասարակական Ipress 2020-03-13 18:12:00 23328
hee_tdXy3.jpg

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին միացան մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք, խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից, առաջարկում են կամ «վարկային արձակուրդ», կամ հորդորում են վճարումներն անել անկանխիկ տարբերակով:

 

«Մոգո» ՈՒՎԿ-ն  ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է մարտ ամսվա մարումները տեղափոխել ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների:

«Հայբիզնեսբանկ»-ն առաջարկում է օգտվել առցանց բանկային ծառայություններից և անկանխիկ վճարամիջոցներից, որոնք մեծ հասանելիություն ունեն, սակայն հետաձգման մասին ինֆորմացիա դեռևս չկա:

Կանխարգելող միջոցառմանը միանալով՝ «Արդշինբանկ»-ն իր հերթին հորդորում է օգտվել ստեղծված բանկային գործարքների իրականացման բազմաթիվ տարբերակներից, որոնց միջոցով հնարավոր է 24/7 ռեժիմով իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու:

«Ամերիաբանկ»-ն, առհասարակ, հետաձգում է վճարումների ժամկետները: Մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Բանկի հայտարարությունը բոլոր մանրամասներով կարող եք կարդալ այստեղ:

«IDBank»-ն էլ խորհուրդ է տալիս գործարքները կատարել հեռահար տարբերակով, ավելին՝ սովորեցնել մեծահասակներին օգտվել օնլայն համակարգերի օգտագործելու ձևերը:

Նշենք որ այս հարցը բարձրաձայնվեց ընդդիմադիր ուժերի պատգամավորների կողմից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խնդրին անդրադառնալուց բացի, գրավոր նամակ է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: 

Նամակով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն, 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն