Ժայռամագլցման աշխարհի պատանիների չեմպիոն, 16-ամյա ֆրանսուհի Լյուսի Դուադին զոհվել է՝ վայր ընկնելով 150 մետր բարձրությունից: Ողբերգությունը տեղի է ունեցել ֆրանսիական Ալպերում:
Մարզուհին ժայռը մագլցելիս սայթաքել է և մեծ բարձրությունից ընկել: Լյուսի Դուադին պատանիների աշխարհի գործող չեմպիոնն էր բոուլդերինգ մարզաձևում, որն ընդգրկված է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում:
2019 թվականին նա սկսել էր մասնակցել մեծահասակների մրցումներին և Կոլորադոյում Աշխարհի գավաթի հերթական փուլում տեղ զբաղեցրել լավագույն տասնյակում: