Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգսական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 17:40-ի սահմաններում Subaru մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182.3-րդ կամ հատվածում՝ ոլորանապտույտ ճանապարհագոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթարի հետևաքնով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իր նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով,այս մաին հայտնում է Shamshyan.com-ը
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բժիշկները արձանագրել են տուժածներից մեկի մահը, ինչից հետո ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: