Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ

Իրադարձային Ipress 2020-10-01 21:35:00 4260
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bd_ehlW3.jpg

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:3-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և ГАЗ 52 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջակոտը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն մինչ նրանց ժամանումը, քաղաքացիները վարորդին դուրս էին բերել ավտոմեքենայից,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավոությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալների գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էեն ГАЗ 52-ի և Ford Transit –ի մահացած վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit-ը մխրճվել է ГАЗ 52-ի հետնամասի մեջ:

Поделиться
Класс
Send