«Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի»

«Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի»

Medicine Ipress 2020-04-02 20:01:00 9342
yo_ahJKv.jpg

Կորոնավիրուսի գծով Չինաստանի առաջատար փորձագետ Ժեն Նանշանը հայտարարել է, որ համավարակը, ամենայն հավանականությամբ, չորս շաբաթից՝ ամսվա վերջին բեկումնային կետի կհասնի, գրում է dailymail.co.uk-ը



83-ամյա համաճարակաբանը, որը գլխավորում է ստեղծված առողջապահական ճգնաժամի զարգացմանը հետևող մասնագիտական թիմը, նաև կանխատեսել է, որ Չինաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի լինի:

«Քանի որ գնալով ավելի շատ երկրներ են խիստ միջոցառումներ սահմանում, կանխատեսում եմ, որ արդեն ապրիլի վերջին վարակման հաստատված նոր դեպքերի քանակը կսկսի նվազել»,-հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է մասնագետը:

Միևնույն ժամանակ նա մանրամասնել է, որ  նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար երկու մեթոդ կա:

«Առաջինը վարակի փոխանցման մակարդակը նվազագույն շեմին հասցնելն է, դրա տարածումը կանխելն ու դրանով ավելի շատ ժամանակ շահելը: Մյուսը փոխանցման մակարդակի դանդաղեցումն է ու հիվանդների քանակի նվազեցումը»,-բացատրել է համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածման հավանականությանը, ապա ըստ մասնագետի՝ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ այսպես կոչված «լուռ վարակակիրները», որոնք վարակված են, բայց որևէ ախտանշան չունեն, վարակի փոխանցման ցածր ռիսկային խմբում են:

Պարբերականը նկատում է, որ Չինաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ կորոնավիրուսից ապաքինված, սակայն դրանից հետո կրկնակի թեստի արդյունքում նորից դրական պատասխան ստացածները կարող են կրկին վարակման աղբյուր դառնալ: Մեկնաբանելով այս տեսակետը՝ բժիշկ Ժենը նշել է, որ ապաքինվածների օրգանիզմներում արդեն հակամարմիններ կան, ուստի՝ նրանք այլևս վտանգ չեն ներկայացնում:

«Եվ եթե նույնիսկ նրանցից ոմանք ապաքինվելուց հետո կրկնակի թեստի արդյունքում դրական պատասխան են ստանում, միևնույն է նրանց շրջանում վարակի փոխանցման մակարդակը շատ ցածր է»,-եզրափակել է մասնագետը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 204 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը