Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար. Միքայել Նահապետյան

Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար. Միքայել Նահապետյան Video

Քաղաքական Ipress 2022-05-25 13:55:00 654
lacini-mijanck__Nh4w.jpg

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար: Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն-Տասը Վերստ-Լիսագոր նոր կառուցվող ճանապարհն Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար:

Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը՝ 22%, միջին թեքությունը՝ 8%, անկումը (перепад) 17,4 կիլոմետրի վրա կազմում է 868 մետր, թեև զուտ երկրաչափորեն ընդամենը մոտ 3 կիլոմետրով է երկար ներկայիս ճանապարհից, սակայն նման տոպոգրաֆիական պայմաններում երթևեկության արագության հաշվին շեշտակիորեն ավելի մեծ տնտեսական հեռավորություն է ունենալու (իրական կյանքում ծախսվող ժամանակ):

Համեմատության համար ասեմ, որ գործող ճանապարհն ընդամենը մի կարճ հատվածում ունի 17% թեքություն, իսկ մնացած տեղամասերում թեքությունները խիստ չափավոր են: Արցախի այդ հատվածում, ուր առնվազն 450մմ տեղումներ են լինում, նման թեքությունների պայմաններում ճանապարհների սպասարկումը լինելու է անհնարին մոտ բան և ըստ այդմ՝ պարբերաբար խնդիր է ծագելու նախկին ճանապարհով երթևեկելու, ինչն էլ, բնականաբար, Ադրբեջանը դարձնելու է նվաստացումների և առևտրի առարկա:

Փաստացի «այլընտրանքային» այս ճանաճարհը ձմռան սեզոնին զրկելու է Արցախին Հայաստանի հետ կայուն հուսալի կապից: Դեռ չեմ խոսում այս ճանապարհի այն շարունակության մասին, որով նախատեսվում է շրջանցել նաև Շուշիի մերձակայքը:

Հիմա այս փաստերի համադրմամբ նորմա՞լ է արդյոք, որ հարցով զբաղվող ամենաբարձր ատյանը գյուղապետերն են:

Կից տեղադրում եմ կառուցվող ճանապարհից մի հատվածի նկար և ճանապարհի բարձրաչափական կորը (գրաֆիկի վերևում գրված թեքության max, min ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որովհետև կարգաբերված չեն, կարգաբերումից հետո իրական պատկերը այն է ինչ գրել եմ՝ 22%)»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը