կորոնավիրուսային, վարակ

Ինչպես խուսափել կորոնավիրուսային վարակից. 6 պարզ կանոն, որոնց պետք է հետևեն բոլորը

Medicine Ipress 2020-03-03 14:05:00 213
15825568619490thumb_jpSD8.jpg

Ամբողջ աշխարհում սրընթաց տարածվող նոր կորոնավիրուսային վարակը լուրջ խուճապ է առաջացրել հանրության շրջանում: Կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված ատիպիկ թոքաբորբի համաճարակն սկսվեց Չինաստանում, սակայն այն արդեն տարածվել է աշխարհի տասնյակ այլ երկրներում, իսկ օրերս էլ վարակման առաջին դեպքը գրանցվեց անգամ Հայաստանում:

Հիվանդության հետագա տարածումը հնարավորինս զսպելու համար MedikForum.ru կայքը ներկայացրել է անվտանգության այն պարզագույն կանոնները, որոնց պետք է հետևեն բոլորը:

Խուճապի չմատնվել

Այս թեման անդադար քննարկվում է լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում, ինչը համատարած խուճապ է առաջացնում և դառնում է տարբեր «միֆերի» տարածման պատճառ, սակայն մասնագետները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ տարածված տեղեկությունների զգալի մասը խիստ չափազանցված է: Մասնագետները վստահ են, որ անվտանգության տարրական կանոններին հետևելը նվազեցնում է վարակման հավանականությունը, սակայն այնուամենայնիվ հորդորում են չթուլացնել զգոնությունը:

Հաճախ լվանալ ձեռքերն ու օգտագործել մանրէազերծող գելեր

Կորոնավիրուսային վարակից խուսափելու համար հարկավոր է հետևել ցանկացած այլ հիվանդությունից պաշտպանվելու տարրական կանոններին: Առաջին հերթին հարկավոր է լվանալ ձեռքերն օճառով, ինչը հատկապես կարևոր է, եթե մարդը շփվել է հավանական վարակակիր մարդու հետ, երթևեկել է հասարակական տրանսպորտով կամ հաճախել է մարդաշատ վայրեր: Ձեռքերը հարկավոր է օճառով լավ շփել 30 վայրկյան, որից հետո լվանալ հոսող ջրի տակ: Բացի այդ, շատ արդյունավետ կարող են լինել նաև մանրէազերծող միջոցները, ուստի դրանք նույնպես հարկավոր է պահել ձեռքի տակ:

Ձեռքերով չդիպչել աչքերինքթին կամ բերանին

Կորոնավիրուսի նոր տեսակը կարող է ձեռքերի միջոցով ներթափանցել լորձաթաղանթների մեջ, ուստի վարակումից խուսափելու համար հարկավոր է ձեռքերով չդիպչել աչքերին, քթին կամ բերանին: Եթե հարկավոր է ինչ-ինչ պատճառներով դիպչել նշված օրգաններին, ապա անհրաժեշտ է նախապես լվանալ ձեռքերն օճառով կամ ախտահանիչ գել օգտագործել:

Խուսափել հազացող կամ փռշտացող մարդկանցից

Հազն ու փռշտոցը կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված շնչառական վարակի հիմնական ախտանշաններն են: Երբ հիվանդը հազում է կամ փռշտում, վիրուսային մասնիկները հայտնվում են օդում, ինչը բարձրացնում է վարակման հավանականությունը: Նման ախտանշաններով մարդ նկատելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հեռու մնալ նրանից:

Վարակազերծել հաճախ օգտագործվող առարկաների մակերևույթները

Կորոնավիրուսի նոր տեսակը կարող է որոշակի ժամանակահատված ապրել տարբեր մակերևույթների վրա, այդ թվում նաև դռան բռնակների, սեղանների և ծորակների վրա: Նման մակերևույթները հարկավոր է ախտահանել ամեն օր, հատկապես, եթե դրանց դիպչում են մեծ թվով մարդիկ: Ախտահանման համար կարելի է կիրառել տարբեր միջոցներ, այդ թվում՝ մանրէազերծիչ սփրեյեր կամ քլորով անձեռոցիկներ: Հարկ է հիշել, որ վիրուսներն ամբողջությամբ ոչնչանում են, երբ մակերևույթը խոնավ է մնում առնվազն 10 րոպե: Տանը հարկավոր է պարբերաբար ախտահանել խոհանոցային սեղանների մակերևույթները, դռների բռնակները, ծորակները, լոգասենյակն ու զուգարանակոնքը, իսկ աշխատավայրում՝ աշխատանքային սեղանները, դռների բռնակներն ու աստիճանների բազրիքները: Այս պարզ պրոցեդուրաները կօգնեն նվազեցնել վարակի հետագա տարածման հավանականությունը:

Կրել միանգամյա օգտագործման բժշկական դիմակներ

Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի դրանից պաշտպանվելու համար հարկավոր է կրել միանգամյա օգտագործման բժշկական դիմակներ: Շնչառական ուղիների պաշտպանությունը կարևոր է հատկապես նրանց համար, որոնց մոտ արդեն իսկ ախտորոշվել են վերին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ: Դիմակը պետք է ամբողջությամբ ծածկի բերանն ու քիթը, սակայն հարկ է հիշել, որ այն կարելի է օգտագործել առավելագույնը երկու ժամ, որից հետո հարկավոր է դեն նետել օգտագործված դիմակն ու վերցնել նորը: Նույն դիմակը երկու անգամ օգտագործելն արգելված է, քանի որ դրա վրա կուտակված վիրուսները կարող են ներթափանցել օրգանիզմ: Բացի այդ, միանգամյա օգտագործման դիմակին դիպչելուց կամ այն փոխելուց հետո հարկավոր է անպայման լավ լվանալ ձեռքերը, քանի որ կեղտոտ ձեռքերով բերանին, քթին կամ աչքերին դիպչելը կարող է դառնալ վարակման պատճառ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք:

Поделиться
Класс
Send
img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

img9418_O0fTS.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

img9417_eItzS.jpeg

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց