Ինչու է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին

Ինչու է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին

Իրադարձային Ipress 2020-05-21 19:14:00 3240
Հետևեք մեզ՝ Telegram-ում
goom_oPt6n.jpg

Այսօր Factor.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ վաղ առավոտյան Երևանի Կենտրոնից՝ Բուզանդ 13 հասցեի նորակառույց շենքից, ԱԱԾ մի խումբ զինված աշխատակիցներ բերման են ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկիին՝ Արսեն Մկրտչյանին։

 ArmLur.am-ին այս դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մեր նախնական տեղեկություններով, վերջինիս բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ վերջինիս մտերիմ շրջապատը հայտնել է, որ նա վերջին շրջանում շատ խեղճացած վիճակում էր և առողջական խնդիրներ ուներ: Շատերին է զարմացրել այսօրվա տեղի ունեցածը:

Ավելին, հարազատներից շատերն այսօր ԱԱԾ են ներկայացրել փաստաթղթեր՝ զենքերի օրինականության հիմքերի հետ կապված:

Поделиться
Класс
Send