«Թշնամու դիրքերից զենք է բերել ու պահել նահանջող տղաների թիկունքը»․ Աբրահամը ֆիդայինի երդում էր տվել

«Թշնամու դիրքերից զենք է բերել ու պահել նահանջող տղաների թիկունքը»․ Աբրահամը ֆիդայինի երդում էր տվել

Բանակ Ipress 2024-03-16 21:15:00 345
img2783__PLW3.jpeg

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում կպատմենք մեր օրերի ֆիդային Աբրահամ Մարուխյանի մասին։

«Ինքն ինձ համար մի աշխարհ էր, ես, որ իրեն կորցրեցի, ինձ թվաց՝ աշխարհը փուլ եկավ»,-պատմում է հայրը՝ Արցախի ազատագրման մարտիկ, կամավորական Տիգրան Մարուխյանը, ում հետքերով էլ գնացել է Աբրահամը։

Մայրը՝ Մարիամ Շիրինյանը հիշում է, որ որդին քնել է միայն «Արի իմ սոխակ» երգի ներքո։

«Ամուսինս երբեմն ասում էր՝ շատ մի այդ երգի տակ քնեցրու, բայց ուրիշ երգի տակ չէր քնում»,-ասում է մայրը։

Ֆիդայինների մասին պատմություններն Աբրահամը լսել է հորից։

Մարուխյանների գերդաստանը հայտնի էր հայրենանվեր գործիչներով։ Հոր պապը՝ Բադեն, Բայազետում ռուսական բանակի սպա է եղել։ 1830 թ․ ռուսների հետ քաշվելու ժամանակ Բադեն ուղեկցել է Բայազետի բնակիչներին դեպի Արևելյան Հայաստան։ Նրանք հաստատվել են Գավառում, և այն վերանվանել Նոր Բայազետ։

Հետախույզ Աբրահամը ֆիդայինի երդում է տվել․ «Երդումը տվել է 2016 թվականին, Մոնթեի շիրիմի մոտ»,-ասաց մայրը։

Դիվանագետ հետախույզը համալսարանում սովորելուն զուգահեռ սկսում է հաճախել «ՈՄԱ ռազմահայրենասիրական» ՀԿ-ի պարապմունքներին։

2018-ին Աբրահամը ավարտում է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ստանում լեյտենանտի կոչում ու մեկնում Արցախ՝ ծառայության անցնելով Մատաղիսի զորամասում՝ որպես հրետանու մարտկոցի հրամանատար, իսկ վերջին 6 ամսում՝ որպես հրետանու հետախուզության պետ։

Աբրահամը ծառայությունն ավարտում ու տուն է վերադառնում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին։ 22 օր հետո սկսվում է 44-օրյա պատերազմը։

«Արագ շորերը հագավ, վազեց ՈՄԱ։ Հետո իմացավ, որ մի քանի օր հետո պետք է գնա, էլ չսպասեց, երեկոյան գնաց։ Ասաց՝ ես իմ զինվորներին պետք է հասնեմ»,-պատմում է մայրը։

Աբրահամը գիտակցված գնացել է մահվանն ընդառաջ՝ հավատարիմ մնալով Ֆիդայական երդմանը՝ իր բարձը եղել են Հայաստանի լեռները և իմ ամենամեծ բաղձանքը՝ հայրենիքի համար մեռնելն ու անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը