Էսօր ժամը 17:00-ին Մետրոնոմի Մինիսոյում էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. ՖՈՏՈ

Էսօր ժամը 17:00-ին Մետրոնոմի Մինիսոյում էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2020-08-11 20:31:00 1557
zn_XC5B4.jpg

Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Մանուչարյանը գրել է.

Էսօր ժամը 17:00-ին Մետրոնոմի Մինիսոյում էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս(առաջին նկար), որից հետո աղմուկ բարձրացրեցի, անվտանգության աշխատող եկավ։

Նկարի արարածն սկսեց գոռալ՝ շառ ես, այ գործ տվող, դու ես ինձ քսմսվել, սեքյուրիթիի ու մենեջերի հետ նայեցինք վիդեոն, որտեղ ակնհայտ ա,որ հատուկ ա արել։ Էս ոչխարը գոռգոռում էր, ձենը կտրեց, երբ սիրելիս հասավ, միանգամից մոռացավ, որ շառ եմ(դե բա կինն ի՞նչ ա որ)։Ու ահավորն էն ա, որ անցած տարի նոյեմբերին նույն բանն էր եղել, Տիգրան Մեծի ֆիրդուսի մոտ (երկրորդ նկարն էդ օրն եմ արել), մի անգամ էլ փողոցում (Բաղրամյան-Մաշտոց անցում) խոսցնել էր փորձում, վազելով փախել էի։ Սեքյուրիթիի հետ խոսելուց ընկերոջիցս(ոչ ինձանից, դե կինն ու՞մ շունն ա) սկսեց ներողություն խնդրել, թե բա էն ժամանակ տեսել-հավանել էի, մոտեցել էի, էլ չի կրկնվի։

Փաստաբանիս հետ խոսեցի. մեր օրենսդրության մեջ նման ոտնձգությունների հարցը թերի է կարգավորված, օրենքները լիարժեք ուշադրություն չեն դարձնում էս խնդրին, բայց մեկ ա՝ ես ձենս չեմ կտրելու։ Ես չեմ ուզում օրը ցերեկով մարդաշատ խանութում ինձ անպաշտպան զգալ, ու որ սրա նման այլասերվածները հանգիստ ֆռֆռան ու շարունակեն, ու ուրիշ կին իրեն զգա նույն ձև հետույքային, ոնց որ ես։

Հ.Գ. եթե ճանաչում եք նկարի արարածին, խնդրում եմ տվյալներ տվեք, վաղը դիմում եմ ոստիկանություն, որ հեշտ գտնեն(կամ տարածեք, տենց գտնենք, չգիտեմ(()։

Հ.Հ.Գ. Եթե ձեզ էլ ա նեղացրել սա, խնդրում եմ անպայման ասեք։

Բնութագրությունը հասանալի չէ

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են